Facebook   Twitter
 
Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

12 Հունվարի 2018 - 20:17
Էստոնիան ԵՄ անդամ երկրներից առաջինն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

«Էստոնիայի ներպետական ընթացակարգը չի պահանջում խորհրդարանի վավերացում, այլ կառավարության որոշմամբ է, եւ կառավարությունն այդ որոշումն ընդունել է։ Էստոնիան Հայաստանին տեղեկացրել է, որ վավերացման ընթացակարգերն ավարտված են»,- նշել է Բալայանը։

ԵՄ մյուս 27 երկրների դեպքում անհրաժեշտ է խորհրդարանների վավերացման ընթացակարգ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը դեկտեմբերին հայտնել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կվավերացվի մինչեւ գարնան վերջ։

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
 
Նմանատիպ նորություններ
Մեքսիկայում մահացել է թմրաբարոն Բելտրան Լեյվան
19 Նոյեմբերի 2018 - 09:27
Կիրակի ինֆարկտի հետևանքով մահացել է մեքսիկացի թմրաբարոն Էկտոր Բելտրան Լեյվան: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի ՆԳՆ-ն:
ՀԱՀ-ի նախագահին պարտավորեցրել են վերադարձնել նախընտրական քարոզարշավին նվիրաբերությունները
19 Նոյեմբերի 2018 - 09:05
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սրիլ Ռամաֆոսան կվերադարձնի իր նախընտրական քարոզարշավին նվիրաբերությունները՝ կոռուպցիայի կասկածանքի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են չեղարկել բենզինի նոր գները
19 Նոյեմբերի 2018 - 09:02
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են չեղարկել բենզինի և դիզելային վառելիքի նոր հարկերը՝ ինչպես պահանջում են ամբողջ երկրում հանրահավաքների մասնակիցները:
Թրամփը նախագահի իր աշխատանքը «հինգին գումարած» է գնահատել
19 Նոյեմբերի 2018 - 09:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնում իր կատարած աշխատանքը «հինգին գումարած» է գնահատել: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը
19 Նոյեմբերի 2018 - 08:30
Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների ևս մեկ՝ արդեն չորրորդ քարավանը՝ մոտ 150 մարդ, հաղորդում է Prensa Grafica պորտալը:
Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը
18 Նոյեմբերի 2018 - 23:31
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալել են 31-ամյա Չարլզ Դիոն Մաքդաուելին, որին մեղադրում են թմրանյութեր պատրաստելու, պահելու և վաճառելու մեջ:
Հաագայի բողոքական եկեղեցին փորձում է հայկական ընտանիքին վտարումից փրկել
18 Նոյեմբերի 2018 - 23:05
Հաագայի բողոքական եկեղեցին արդեն երեք շաբաթ շուրջօրյա պատարագ է անում, որպեսզի հայկական ընտանիքին երկրից չվտարեն։
Խաշոգջիին սպանողները, հավանական է, նրա անդամահատված մարմինը Թուրքիայից ուղեբեռով են դուրս բերել
18 Նոյեմբերի 2018 - 22:52
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանողները, հավանական է, նրա անդամահատված մարմինը Թուրքիայից ուղեբեռով են դուրս բերել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնում է CNN Turk-ը։
Մելանյա Թրամփի մեկօրյա այցը Տորոնտո կազմել է 174 000 դոլար
18 Նոյեմբերի 2018 - 22:40
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի անցյալ տարի Տորոնտո կատարած մեկօրյա այցը 174 000 դոլար է արժեցել, տեղեկացնում է Quartz-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4203
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական