Facebook   Twitter
 
«Ժամանակ». Սերժ Սարգսյանը փոխեց համաձայնությունը

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը փոխեց համաձայնությունը

13 Հունվարի 2018 - 08:49
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում:
Ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, արդեն ձայների առավել նվազ քանակով, հետո երրորդ փուլը՝ էլ ավելի նվազ ձայներով:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի նախագահը ընտրվեր «ընդարձակ մեծամասնությամբ»: Ըստ ամենայնի, ընդարձակ մեծամասնություն ասվածը հենց առաջին փուլով ընտրությունն է, ընդ որում գուցե համոզիչ ընտրությունը: ԱԺ խորհրդի կազմում Սերժ Սարգսյանին հանդիպել են բոլոր խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարները, բացառությամբ «Ելք»-ի, որի ղեկավար Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանի հանդեպ հարգանքը պահանջում էր, որ Սարգսյանն ինքը գար ԱԺ հանդիպման, ոչ թե կանչեր իր մոտ ԱԺ խորհրդին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին հայտնել է ՀՀԿ նախագահի թեկնածուի, կամ իր նախագահի թեկնածուի հարցում նրանց աջակցության ակնկալիքը կամ պարզապես ցանկությունը: Ընդարձակ մեծամասնությունը կարող է լինել հենց դա։ Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի երկու ասպեկտով: Նախ, Սերժ Սարգսյանի համար կարեւոր է, որպեսզի նախագահը, որ ընտրվում է խորհրդարանում, ունենա քաղաքական որոշակի կշիռ, իշխանության բազմակենտրոն նոր համակարգում, այսպես ասած, հավասարակշռություն ապահովող սուբյեկտներից մեկը լինելու համար: Իսկ դրա համար պետք է, ինչպես առիթ ենք ունեցել ասելու բազմաթիվ անգամներ, որ նախագահի թեկնածուն խորհրդարանում ոչ միայն ընտրվի առաջին փուլով, այլ նաեւ համոզիչ հարաբերակցությամբ՝ նվազագույնը:

Դրանով նաեւ Սարգսյանը, այսպես ասած, «կփորձարկի» խորհրդարանական իր դե ֆակտո մեծամասնությունը, որը ըստ էության ավելի լայն է, քան դե յուրե կայուն կամ կոալիցիոն մեծամասնությունները: Իսկ իրերի այդ դասավորությունը Սարգսյանի համար անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման մոդելում իշխանությունն արդյունավետ վերահսկելու համար՝ լինի վարչապետի՞, թե՞ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Ուշադրության արժանի մյուս հանգամանքը թերեւս այն է, որ եթե մոտ մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ 2016 թվականի օգոստոսի 1-ին իշխանական ամբողջ համակարգի առաջ Սարգսյանը հայտարարում էր «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու մասին, ապա այժմ նա հայտարարում է «ընդարձակ համաձայնության» մասին:

Հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը փոխե՞ց համաձայնությունը, ազգայինից անցնելով ընդարձակի: Եվ այդ փոփոխությունն արդյոք պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի օգոստոսի 1-ին Սարգսյանն ընդամենը խոսում էր իրավիճակային տրամաբանության թելադրանքով, նկատի ունենալով այն, որ նրա ելույթը հաջորդել էր ՊՊԾ գնդի գրավման լարված իրավիճակի հանգուցալուծմանը, եւ Սարգսյանը փորձում էր այսպես ասած ունենալ առկա գերլարվածությունը հնարավորինս մեղմող ելույթ:

Ներկայումս ազգային համաձայնության հրատապություն չկա, եւ Սարգսյանը խոսում է «ընդարձակ համաձայնության» մասին: Ինչ է դա նշանակում՝ իրավիճակայի՞ն, թե՞ նվազագույնը միջնաժամկետ տրամաբանություն է համաձայնության այդ տարբերակի ներքո: Ի վերջո, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի մասով՝ ընդարձակ համաձայնության դեպքում, կստացվի հետաքրքիր իրավիճակ: Փաստորեն իշխանության նախագահի թեկնածուին դաշինքը կտա հավանություն, իսկ իշխանության վարչապետի թեկնածուին՝ ոչ: Թե՞ Սարգսյանը նախագահի շուրջ ընդարձակ համաձայնությամբ փորձում է նախապատրաստել նաեւ դրանից մեկ ամիս անց վարչապետի շուրջ «ընդարձակ համաձայնության» կամ «ընդարձակ համաձայնության կառավարության» ձեւավորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՅԴ-ն թռել է
26 Ապրիլի 2018 - 11:11
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր:
Փաստեր. գյուղատնտեսության նախարարությունը անխնա վատնել է պետական միջոցները
26 Ապրիլի 2018 - 10:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով:
Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում
26 Ապրիլի 2018 - 09:44
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ստեղծել է մի խումբ, որը հանդիպում է Հայաստանի տարբեր արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում:
Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում»
26 Ապրիլի 2018 - 09:42
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ:
«Հրապարակ». Սամվել Բաբայանին կազատե՞ն
26 Ապրիլի 2018 - 09:23
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի Սամվել Բաբայանը: Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները:
«Ժողովուրդ». Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու»
26 Ապրիլի 2018 - 09:22
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
«Ժողովուրդ». Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու»
26 Ապրիլի 2018 - 09:17
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
«Ժողովուրդ». Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»
26 Ապրիլի 2018 - 09:14
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան:
«Փաստ». Փոխմարզպետը վաճառել է բնակարանն ու շենքը, գնել՝ հողամաս ու մեքենա
26 Ապրիլի 2018 - 09:12
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1214
 
Լրահոս`