Facebook   Twitter
 
«Փաստ». Գյուղատնտեսական տարին վտանգված է

«Փաստ». Գյուղատնտեսական տարին վտանգված է

13 Հունվարի 2018 - 09:05
«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:
Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը:

Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30%–ով քիչ է գազ վառել:

«Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ եւ ամպամած օրերը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց գյուղացին:

Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100–200 դրամով պակաս կլինի:

«Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300–400–ից, նույնը նաեւ ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5% լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,– նշեց նա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՅԴ-ն թռել է
26 Ապրիլի 2018 - 11:11
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր:
Փաստեր. գյուղատնտեսության նախարարությունը անխնա վատնել է պետական միջոցները
26 Ապրիլի 2018 - 10:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով:
Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում
26 Ապրիլի 2018 - 09:44
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ստեղծել է մի խումբ, որը հանդիպում է Հայաստանի տարբեր արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում:
Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում»
26 Ապրիլի 2018 - 09:42
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ:
«Հրապարակ». Սամվել Բաբայանին կազատե՞ն
26 Ապրիլի 2018 - 09:23
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի Սամվել Բաբայանը: Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները:
«Ժողովուրդ». Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու»
26 Ապրիլի 2018 - 09:22
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
«Ժողովուրդ». Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու»
26 Ապրիլի 2018 - 09:17
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
«Ժողովուրդ». Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»
26 Ապրիլի 2018 - 09:14
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան:
«Փաստ». Փոխմարզպետը վաճառել է բնակարանն ու շենքը, գնել՝ հողամաս ու մեքենա
26 Ապրիլի 2018 - 09:12
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1214
 
Լրահոս`