Facebook   Twitter
 
Նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար Թրամփը 130 000 դոլար է վճարել

Նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար Թրամփը 130 000 դոլար է վճարել

13 Հունվարի 2018 - 10:37
Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար, գրում է Wall Street Journal-ը։
Հոդվածում ասվում է, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները գումարը վճարել են նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որը մեծահասակների համար ֆիլմերում հանդես էր գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով:

Կնոջն այդ գումարն առաջարկել են, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնացել, այսինքն՝ 2016-ի հոկտեմբերին։

Պարզվել է, որ դերասանուհին ու միլիարդատերն ինտիմ հարաբերությունների մեջ են եղել 2006-ի հուլիսին Տախո լճի ափին գոլֆի խաղալու համար կուրորտում։

Ի դեպ, այն ժամանակ ապագա ԱՄՆ նախագահն արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ. նրանք ամուսնացել են 2005-ին։

Մինչդեռ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը հերքում է պարբերականի այդ բոլոր մեղադրանքները։ «Այդ լուրերը 2011-ից՝ սկսած անընդհատ շրջանառում են ․․․ Թրամփը վրդովված հերքում է այդ լուրերը»,- մեջբերել է իրավաբանին պարբերականը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկարագուայում հակակառավարական ցույցերի ժամանակ 30 մարդ է զոհվել
22 Ապրիլի 2018 - 23:02
Նիկարագուայում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է La Prensa-ն:
Թրամփը հերքել է ԿԺԴՀ–ի հետ բանակցություններում ԱՄՆ–ի զիջումների մասին հայտարարությունները
22 Ապրիլի 2018 - 18:37
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները՝ Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային ծրագրից երկրի հրաժարվելու վերաբերյալ բանակցություններում զիջումներ չեն արել։
Զախարովան չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելը
22 Ապրիլի 2018 - 18:37
Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելը չի բացառվում, սակայն դրա համար անվտանգության հարցերի համատեղ քննարկում է անհրաժեշտ, որին վրացական իշխանությունները դեռևս չեն գնում, – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արսենալը խաղավերջում ջախջախեց Վեսթ Հեմին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 18:31
Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի են ունենում 35-րդ տուրի հանդիպումները:
«Անհանգստացնող է, որ Սարգսյան-Փաշինյան կարճ հանդիպումը չկանխեց իրավիճակի հետագա սրումը». ԵՄ-ն արձագանքում է
22 Ապրիլի 2018 - 18:27
«Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենքի համաձայն՝ համընդհանուր և հիմնարար ազատություն է»,- անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը:
Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
22 Ապրիլի 2018 - 18:18
Վաշինգտոնում ապրիլի 21-ին մոմավառությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», մոմավառությունը կայացել է Սպիտակ տան առջև: Վաշինգտոնի հայ համայնքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:
Թաիլանդում երկնքից ընկած կոնստրուկցիան քիչ է մնացել կոտրի մեքենան (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 17:34
Թաիլանդում, ապրիլի 18-ին, մեքենայի դիմաց, ճանապարհի վրա անհայտ կոնտսրուկցիայի կտոր է ընկել։ Միջադեպը տեսագրել է մեքենայի տեսագրանցիչը։
ՔՊ-ը հորդորում է միջազգային և դիվանագիտական կառույցներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին
22 Ապրիլի 2018 - 16:58
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է ԱԺ պատգամավորներին ձերբակալելու որոշումը և կոչ է անում միջազգային կառույցներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին:
Ճապոնիայում շարժիչի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել United Airlines-ի ինքնաթիռը
22 Ապրիլի 2018 - 16:40
Ճապոնիայում United Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նարիտայի օդանավակայանում, լհաղորդում է Kyodo գործակալությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3501
 
Լրահոս`