Facebook   Twitter
 
Բունկա փղիկը զուգընկեր կունենա

Բունկա փղիկը զուգընկեր կունենա

13 Հունվարի 2018 - 13:39
Երեւանի կենդանաբանական այգում բնակվող միակ փիղը` տասնամյա Բունկան առաջիկայում զուգընկեր կունենա:
«Բունկա փղիկի համար ներկայումս գերխնդիր է միայնությունը: Քանի որ փղերը համարվում են շատ ինտելեկտուալ կենդանիներ, նրանց բարեկեցության համար շատ կարևոր է շփումն այլ կենդանիների հետ: Կենդանաբանական այգին իր առաջիկա ծրագրերում նախատեսում է փղերի համար կառուցել ավելի մեծ ազատավանդակ, իսկ Բունկայի համար ձեռք բերել զուգընկեր »,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են Երեւանի կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ բավարար միջոցներ չգտնելու դեպքում փիղն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այնպիսի կենդանաբանական այգի, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրա բարեկեցությունը:

Բունկան բերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգուց, իսկ նախորդ փիղը` Հրանտը, որպես փոխանակում, զուգընկերուհու` Մալկայի հետ Թբիլիսիի կենդանաբանական այգում է: Բունկան բուսակեր է, շատ է սիրում խնձոր ու վարսակի շիլա: Խելացի ու հնազանդ է: Հստակ գիտի սննդակարգը:

Գերմանիայից հրավիրված մասնագետների կողմից փղի ու նրան խնամողի հետ անցկացված վերապատրաստումների արդյունքում խնամակալները մշակում, կտրում են նրա եղունգները: Վերոնշյալ ընթացակարգը շատ կարևոր է, քանի որ փղերը շատ են քայլում, արդյունքում մաշվում են թաթերը:

Փղիկի առօրյան բավականին հագեցած է. սնվում է օրական 3 անգամ, սիրում է լողանալ (ամռանն օրական 2 անգամ): Այժմ, եղանակով պայմանավորված, հազվադեպ է դուրս գալիս ազատավանդակի փակ հատվածից:

Բունկայի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ փիղը հարմոն է նվագում. խնամողը մեկնում է գործիքը, նա` փչում:


 
Նմանատիպ նորություններ
Ինչպե՞ս աչքերից հասկանալ, թե ինչ է մտածում մարդը
22 Հունվարի 2018 - 22:16
Մարդու հայացքը, նույնիսկ այն, թե որ կողմ է այն ուղղված, շատ բան կարող է ասել այն մասին, թե ինչ է մտածում տվյալ մարդը։ Երբ մարդը ցանկանում է պնդել իր սուտն ու գիտակցաբար ստում է, նա աշխատում է տեսողական կապ պահպանել։
Ադրբեջանի բնակիչը գողի վրա եռացած ջուր է լցրել
22 Հունվարի 2018 - 22:13
Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդաար է տեսել գողի հետ:
Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը
22 Հունվարի 2018 - 22:03
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում:
Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
22 Հունվարի 2018 - 21:30
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Էլիս շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով կա մեկ տուժած: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել». Վահրամ Պետրոսյանը` «Եվրատեսիլում» Կամիլին աջակցելու մասին
22 Հունվարի 2018 - 21:18
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում «Եվրատեսիլի» ուղեգրի համար պայքարում է նաև Կամիլ շոուն։ Նրա «Պուերտո Րիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։




Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին
22 Հունվարի 2018 - 21:14
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9412
 
Լրահոս`