Facebook   Twitter
 
Ջիգարխանյանը հերքել է թատրոնի նոր տնօրենի նշանակման մասին լուրերը

Ջիգարխանյանը հերքել է թատրոնի նոր տնօրենի նշանակման մասին լուրերը

13 Հունվարի 2018 - 14:10
Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը տարածել է բաց նամակ՝ Մարկ Ռուդինշթեյնին թատրոնի տնօրեն նշանակելու մասին լուրերի կապակցությամբ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ամբողջ շաբաթ լուրեր էին պտտվում, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը նոր տնօրեն է ունենալու՝ հայտնի պրոդյուսեր Մարկ Ռուդինշթեյնը։

Մարկ Ռուդինշթեյնը հաստատել է այդ տեղեկությունը, ճշգրտելով, որ ինքն է առաջարկել իրեն այդ պաշտոնի համար։

«Ջիգարխանյանը կարծես դեմ չէր։ Առավել ևս, որ թատրոնը պետք է հանել «ֆինանսական փոսից», որում այն հայտնվել էր նախկին տնօրենների գործունեության պատճառով»,- նշել է կինոպրոդյուսերը՝ խոստովանելով, որ պատրաստ է ստանձնել ճգնաժամային մենեջերի դերը։

«Արմեն Բորիսիի հանդեպ հարգանքից ու ընկերական զգացմունքներից ելնելով՝ ես առաջարկել եմ իմ թեկնածությունը,- պատմել է Ռուդինշթեյնը,- Նա ուրախացել է իմ առաջարկից, ասելով, որ կարելի է փորձել։ Նրան օգնել է պետք, ես փորձառու մարդ եմ, նա գիտի այդ մասին»,- հավելել է Ռուդինշթեյնը։

Հունվարի 12-ին նրա թեկնածությունը պետք է քննարկվեր Մոսկվայի մշակույթի վարչությունում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոր նշանակում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ հակառակը՝ Արմեն Բորիսիի թատրոնի կայքում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ բաց նամակ․

«Թատրոնը նման բանակցություններ պարոն Ռուդինշթեյնի հետ չի վարել։ Համապատասխանաբար, նրա թեկնածությունն էլ չի առաջադրել։ Նման հայտարարությոնները խնդրում ենք դիտարկել որպես առանձին անձանց մասնավոր նախաձեռնություններ, որոնք մեզ անհայտ նպատակներով են իրականացվել»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ. պատճառվել է 627 մլն դրամի վնաս
17 Օգոստոսի 2018 - 12:46
Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին:
Ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացում չարաշահումների հետևանքով
17 Օգոստոսի 2018 - 12:40
Գլխավոր դատախազությունից հայտնում են տեղեկություն 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին:
Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան
17 Օգոստոսի 2018 - 12:36
Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սփյուռքի նախարարությունն ամփոփել է 100 օրվա կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:31
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:
Սելենա Գոմեսն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:30
Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը վերջապես պատասխանել է իր երկրպագուներին վաղուց հուզող հարցին՝ նոր ալբոմի ձայնագրման մասին։
Ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննություններն ավարտվել են
17 Օգոստոսի 2018 - 12:25
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
Ո՞վ կլինի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը
17 Օգոստոսի 2018 - 12:23
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ կնշանակվի Լևոն Հովհաննիսյանը:
Ինչո՞ւ են դեղապատ ստենտները սովորականներից ավելին արդյունավետ
17 Օգոստոսի 2018 - 12:19
Բժիշկներից շատերի կարծիքով՝ դեղապատ ստենտների հայտնագործությունը բժշկության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է. այս ստենտները փրկում են սրտի կաթվածի հետ բախված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը:
Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ 5 մարդ է զոհվել
17 Օգոստոսի 2018 - 12:16
Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ 5 մարդ է զոհվել
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14856
 
Լրահոս`