Facebook   Twitter
 
Ամերիկացին օգնել է կնոջն ինքնասպան լինել

Ամերիկացին օգնել է կնոջն ինքնասպան լինել

13 Հունվարի 2018 - 18:48
Սոնոմայի Գերագույն դատարանը (Կալիֆորնիա) 64-ամյա Դևիդ Օ՝Քոննոր Կլեմենտին մեղավոր է ճանաչել իր կնոջ՝ 52-ամյա Դեբրա Բեյլսի ինքնասպանությանն օգնելու մեջ, հայտնում է Napa Valley Register-ը։
Համաձայն քննության նյութերի՝ զույգը կանգ էր առել Բոդեգայի ծոցի հյուրանոցներից մեկում։ Երեք օրերի ընթացքում, որոնք ամուսիններն անցկացրել են հյուրանոցի համարում, Դևիդը երեք անգամ փորձել է բարձով խեղդել Դեբրային, երբ դա նրա մոտ չի ստացվել, զույգը պարան է գնել։

Շուտով Դեբրային կախված են գտել կայանատեղիում։ Պարզվել է, որ ամուսինն օգնել է նրան իրականացնելու մտածածը. կապել է պարանը ծառից և օղակ սարքել։

Նշվում է, որ Դեբրան որոշ ժամանակ առաջ դադարել էր օփիոիդային դեղամիջոցներ ընդունել։
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսիս Օհանյան. «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»
20 Ապրիլի 2018 - 23:55
Ահա և Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին: Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին:
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
20 Ապրիլի 2018 - 23:49
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում. Առավոտյան շարունակելու են ակցիաները
20 Ապրիլի 2018 - 23:45
Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին։
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
20 Ապրիլի 2018 - 23:13
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու
20 Ապրիլի 2018 - 23:07
Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:
Հնդկաստանի կառավարությունը երեխաների բռնաբարության համար կարող է մահապատիժ կիրառել
20 Ապրիլի 2018 - 22:52
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է 8-ամյա աղջկա խմբակային բռնաբարության եւ սպանության համազգային ֆոնին երեխաներին բռնաբարողների համար մահապատժի ենթարկելու հնարավորությունը քննարկել, հաղորդում է AFP-ն:
«Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
20 Ապրիլի 2018 - 22:41
Ռուս մոդելի լուսանկարները, որոնցում նա բացահայտ նմանակում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, մեկ օրում մոտ 100 հազար «լայքի» են արժանացել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12747
 
Լրահոս`