Facebook   Twitter
 
Արցախում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

Արցախում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

13 Հունվարի 2018 - 20:15
2019 թվականից Արցախում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:
Նրա խոսքով՝ գործընթացը թե՛ Արցախում եւ թե՛ ՀՀ-ում սկսվել էր 2013 թվականին, բայց այնուհետեւ կանգ էր առել, չնայած որոշակի աշխատանքներ կատարվել էին. ներդրվել էր եկամտային եւ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգերը:

«Ըստ օրենքի, 2019 թվականից համակարգն Արցախում դառնալու է պարտադիր 1974 թվականի հունվարի 1-ից ծնված անձանց համար: Այդ համակարգի հիմնական էությունն է ապահովել ավելի բարձր կենսաթոշակներ կենսաթոշակների աղբյուրների բազմազանության հաշվին՝ ոչ միայն պետական բյուջեից թոշակ վճարելով, այլեւ համապատասխան եկամուտների եւ հիմնադրամների վճարումների շնորհիվ, ինչպես նաեւ խնայողություններ կուտակել հանրապետությունում, որպեսզի դրանք ուղղվեն տնտեսության զարգացմանը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Արագածոտնի մարզում ավտոմեքենա է այրվել
19 Հոկտեմբերի 2018 - 23:54
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:04-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Մարջան Ավետիսյանի եւ սիրելիի «ժպտադեմ» լուսանկարը
19 Հոկտեմբերի 2018 - 23:50
Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, փոխարենը, բոլորս ունենք հնարավորություն էկրաններին կրկին տեսնել նրան տիկին Տամառայի դերում:
Ահա և խոստացված անակնկալը
19 Հոկտեմբերի 2018 - 23:47
Ի նշանավորումն Երևանի 2800-ամյակի, Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20 - ին Հայոց եռագույնով է լուսավորել Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները։
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի համապատասխան դիմումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն
19 Հոկտեմբերի 2018 - 23:40
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումով դիմել է Կոտայքի դատախազություն մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի քան 9000 գողացված հնագիտական իր են վերադարձվել
19 Հոկտեմբերի 2018 - 23:30
Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ:
Իր հետ պատահած սարսափելի դեպքի համար Քենդալ Ջենները մեղադրում է ԶԼՄ-ներին
19 Հոկտեմբերի 2018 - 23:27
Օրերս ոստիկանությունը ձերբակալել էր Քենդալ Ջեններին հետապնդող տղամարդուն:
Հայ ֆուտբոլային մարզիչները մեկնում են Շվեյցարիա. UEFA PRO Licence Student Exchange ծրագիր
19 Հոկտեմբերի 2018 - 23:21
Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի երկրորդ մոդուլը, որի ծրագրի մեջ մտնում են 2018թ. աշխարհի առաջնության խմբային վերլուծությունը, անցումը պաշտպանությունից հարձակման և հակառակը, ինչպես նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղի կանոնները, սկաուտինգը, մեդիա ուսուցումը, հռետորական արվեստը, բարոյագիտությունը և էթիկան, գրասենյակի կազմակերպումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Յուրգեն Կլոպ. Ազգերի լիգան լավ գաղափար է, սակայն ֆուտբոլի համար չէ
19 Հոկտեմբերի 2018 - 23:09
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է նախկինում իր արտահայտած միտքը, որ ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգան «անիմաստ մրցաշար է»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13713
 
Լրահոս`