Facebook   Twitter
 
Այսօր Հայ եկեղեցին տոնում է Քրիստոսի անվանակոչության օրը

Այսօր Հայ եկեղեցին տոնում է Քրիստոսի անվանակոչության օրը

13 Հունվարի 2018 - 20:23
Հարկ է նշել, որ հունվարի 13-ը համապատասխանում է դեկտեմբերի 31-ին և այսօր կեսգիշերին շատ ընտանիքներում կնշեն Հին նոր տարին։
Սակայն այսօր Հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցում տոնական է: Օրվա խորհրդի մասին HayNews.am-ը զրուցել է Հովհաննես սարկավագ Ներսեսյանի հետ:

«Այսօր Հայ եկեղեցին տոնում է Քրիստոսի անվանակոչության օրը»,- ասաց հոգևորականն ու հավելեց. «Հրեական ավանդույթի համաձայն, նորածին մանկան անունը տրվում էր ծննդյան 8-րդ օրը՝ տանելով տաճար թլպատության»։

Հովհաննես սարկավագ Ներսեսյանի խոսքով՝ Հայ եկեղեցին այս ավանդույթը պահապանեց 8-րդ օրը հաստատելով իբրև մկրտության կամ հոգևոր թլպատության օր՝ Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ «Քրիստոսով մկրտությունը մեզ համար դարձավ հոգևոր թլպատություն» և մեր եկեղեցու ավանդությամբ մկրտության պահին երեխային անվանակոչում էնք։

Իսկ ինչ վերաբերում է հին նոր տարուն, հարկ է նշել, որ Հունվարի 1-ից օրացույցային տարին սկսելը սահմանվել է դեռ մ.թ.ա. 45թ-ին, զորահրամանատար և կայսր Հուլիոս Կեսարի կողմից։ Հունվար ամիսն իր անունը ստացել է անտիկ աստված Յանուսի պատվին։ Այդպես Կեսարը գործածության մեջ է դրել Հուլիան օրացույցը, որը հիմնական է դարձել աշխարհի շատ երկրներում` ընդհուպ մինչև 1582թ.։

XVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։ 1582թ-ին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլիան կամ Հին և Գրիգորյան կամ Նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր։

Նման տարբերությունը կպահպանվի մինչև 2100թ-ի մարտի 14-ը, քանի որ այն Գրիգորյան օրացույցով ոչ նահանջ տարի է (այս տարին բաժանվում է 4-ի և 100-ի, բայց չի բաժանվում 400-ի)։ Դրանից հետո տարբերությունը կկազմի արդեն 14 օրացույցային օր։

Տաթև Առաքելյան

 
Նմանատիպ նորություններ
ԿԳ նախարարը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
21 Մայիսի 2018 - 18:54
Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել
21 Մայիսի 2018 - 18:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։
Վահան Կոստանյանը՝ 1֊ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Կարպիս Փաշոյանը՝ մամուլի խոսնակ
21 Մայիսի 2018 - 18:33
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 18:28
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել
21 Մայիսի 2018 - 18:24
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել։
Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ
21 Մայիսի 2018 - 18:20
Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ:
«Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային
21 Մայիսի 2018 - 18:15
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11436
 
Լրահոս`