Facebook   Twitter
 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ինտենսիվությամբ գոնե կանխվում է պատերազմը. ադրբեջանագետ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ինտենսիվությամբ գոնե կանխվում է պատերազմը. ադրբեջանագետ

13 Հունվարի 2018 - 20:34
ԱՄՆ Պետդեպարտամենտի հունվարի 10-ի տարածած հայտարարության մեջ, որով այն ուղղորդում էր իր քաղաքացիներին ինչ երկրներ այցելել անվտանգության տեսանկյունից, իսկ ինչ՝ ոչ, բաժանելով երկրները 4 կատեգորիայի, Ադրբեջանը ներառվել էր երկրորդ խմբում:
Պետդեպը տեսնում է Ադրբեջանում իրական վտանգ հատկապես ահաբեկչական սպառնալիքի առումով, խորհուրդ տալով հեռու մնալ զանգվածային, հասարակական վայրերից, շեշտվում էր, որ հնարավոր է հարձակվեն առանց զգուշացնելու:

Ադրբեջանագետ, պատմ. գիտ. թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը, սակայն, պնդում է, որ այս փաստից պետք չէ առհասարակ ուրախանալ կամ տխրել, մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ նույն խմբի մեջ ներառված էին նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան: Բացի այդ խոսվում էր նաև Լեռնային Ղարաբաղի մասին, հայտարարության մեջ նույնը ասվում էր և Հայաստանի մասով:

Դրան հակակշիռ հենց նույն օրը Ադրբեջանի նախագահը հանդիպում ունեցավ նախարարների հետ՝ տնտեսական զարգացման թեմայով, և իր ելույթի ամենասկզբում նշելով, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում ամենակայուն երկիրը՝ մասնավորապես, իրենք, թեկուզ աշխարհում ընթացող բոլոր սպառնալիքներին, կարող են ապահովել անվտանգություն իրենց քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար:

Այս 2 հայտարարությունները բավական հակասում են իրար, ադրբեջանագետի կարծիքով պետքարտուղարության հայտարարությունը մասնավորապես կապված է Ադրբեջանում հնարավոր իսլամական շարժման որոշակի ակտիվացման գործընթացների հետ: Ըստ բանախոսի, սա կարող է կապված լինել նաև Իրանում որոշակի լարվածության հետ, ինչը անմիջականորեն կարող է ազդել Ադրբեջանում ինչ-ինչ իսլամիստական խմբավորումների ակտիվացմանը:

Բանախոսի խոսքով, սակայն, Ադրբեջանի իշխանությունները միշտ էլ երկրի անկախացումից ի վեր տեսել են նման վտանգ իսլամիստների կողմից և ամեն բան անում են՝ սկսած Հ. Ալիևի կառավարման շրջանից՝ կանխելու իսլամիստական ֆակտորի ազդեցությունները և վտանգները:

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, Ալիևի հայտարարությամբ մեկ այլ շեշտ դրվում էր 2017թ.-ին մեծ աճ գրանցելու հետ ոչ նավթային սեկտորի զարգացման ոլորտում: Ադրբեջանական ընդդիմադիր համարվող տնտեսագետները ընդհակառակը, շատ ավելի վատ կանխատեսումներ ունեն, ասում են, որ այդ սեկտորում լուրջ խնդիրներ կան և նախատեսվում է 10 կարևոր բանկերի փակում 2018 թվականին, եղել են նաև բանկերի փակումներ 17թ.-ին:

Անուշ Կրկաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսիս Օհանյան. «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»
20 Ապրիլի 2018 - 23:55
Ահա և Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին: Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին:
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
20 Ապրիլի 2018 - 23:49
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում. Առավոտյան շարունակելու են ակցիաները
20 Ապրիլի 2018 - 23:45
Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին։
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
20 Ապրիլի 2018 - 23:13
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու
20 Ապրիլի 2018 - 23:07
Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:
«Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
20 Ապրիլի 2018 - 22:41
Ռուս մոդելի լուսանկարները, որոնցում նա բացահայտ նմանակում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, մեկ օրում մոտ 100 հազար «լայքի» են արժանացել։
ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
20 Ապրիլի 2018 - 22:29
Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10911
 
Լրահոս`