Facebook   Twitter
 
Բարերարները Գավառի մանկատան ձյուն մաքրող տեխնիկա են նվիրաբերել

Բարերարները Գավառի մանկատան ձյուն մաքրող տեխնիկա են նվիրաբերել

13 Հունվարի 2018 - 20:50
Գավառ քաղաքի մանկատունը Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ եւ Լանջաղբյուր գյուղերի համայնքապետարանների աջակցությամբ ապահովվեց ձյուն մաքրող տեխնիկայով:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, ձյուն մաքրող տեխնիկան անչափ պահանջված էր հաստատության համար, քանի որ ձմռան ամիսներին տարածքում ձյան կուտակումները խանգարում էին անցուդարձին, իսկ ձյան մաքրման աշխատանքները կապված էին զանազան դժվարությունների հետ:

«Վերջերս մանկատուն այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մեր կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առաջնահերթ խնդիր համարեցինք ձյուն մաքրող տեխնիկայի ձեռքբերումը՝ նկատի ունենալով նախորդ տարիների ձմռան ժամանակահատվածում առաջացած դժվարությունները:

Շատ կարճ ժամանակ անց, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի հորդորին, Կարմիրգյուղի, Լանջաղբյուրի, Գանձակի եւ Սարուխանի համայնքապետարաններն իրենց միջոցների հաշվին լուծեցին խնդիրը՝ գնելով եւ մանկատանը հանձնելով նորագույն տեխնիկան: Այսուհետ արդեն ձյան առատ տեղումները մեր հաստատության տարածքում դժվարանցանելի վիճակ եւ անհրապույր տեսք չեն առաջացնի, իսկ ձյան կուտակումները կհեռացվեն ժամանակին եւ առանց դժվարության:

Սկսվող տարում մենք շատ անհրաժեշտ ու կարեւոր նվիրատվություն ենք ստացել»,-նշեց մանկատան տնօրենը:
Գանձակի, Սարուխանի, Կարմիրգյուղի եւ Լանջաղբյուրի համայնքապետարանների ներկայացուցիչները նվերը հանձնելուց հետո մանկատան տնօրենի ուղեկցությամբ շրջեցին հաստատությունում, ծանոթացան մանկատան սաների կենցաղային պայմաններին ու առօրյային՝ ցանկություն հայտնելով մինչեւ տարեվերջ եւս մեկ բարեգործական ծրագրով հանդես գալ:

ԼՈՒՐԵՐ.com
 
Նմանատիպ նորություններ
Եթե տրվենք գայթակղություններին, արգելենք, ձերբակալենք, կանենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան հեղափոխությունների հետ. Ա. Միրզոյան
21 Հոկտեմբերի 2018 - 23:49
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ողջունում է, եթե, իսկապես Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում:
Մբապեն ՊՍԺ-ի երկրպագուներից կողմից ամենասիրված ֆուտբոլիստն է
21 Հոկտեմբերի 2018 - 23:47
Ֆրանսիական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ով է ՊՍԺ-ի երկրպագուների կողմից ամենասիրված ֆուտբոլիստը:
Հայտնի է Կապանի նոր քաղաքապետի անունը
21 Հոկտեմբերի 2018 - 23:39
Կապան քաղաքն ու խոշորացված 31 համայնքներ ընգրկող թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 52 տեղամասերից 21-ի արդյունքները:
Բրիտանացի զբոսաշրջիկին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի
21 Հոկտեմբերի 2018 - 23:32
Բրիտանացի զբոսաշրջիկի դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի,– հաղորդում է BBC-ն։
Հայտնի է նիհարելու համար լավագույն ալկոհոլային ըմպելիքը
21 Հոկտեմբերի 2018 - 23:28
Մեքսիկայում Գվադալահարի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեքիլան նպաստում է նիհարելուն՝ շնորհիվ բաղադրության մեջ երկնագույն ագավայի։ Դրա բաղադրության մեջ եղած նյութերը բարձրացնում են աղեստամոքսային հիվանդությունների դեղամիջոցների էֆեկտիվությունը, պայքարում են Կռոնի հիվանդության, կոլիտի դեմ և նպաստում են նիհարելուն,– գրում է The Independet-ը։
Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ շնորհակալ եմ. Դավիթ Խուդաթյան
21 Հոկտեմբերի 2018 - 23:22
Արմավիր քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը:
Լոպետեգին կհեռացվի. Նրան փոխարինողի անունը հայտնի է. Marca
21 Հոկտեմբերի 2018 - 23:20
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է հեռացվել մինչև ՉԼ-ում «Վիկտորիա Պլզենի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Հյուպատոսարանի շենքում սաուդցի լրագրողի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը խուճապն է եղել․ լրատվամիջոց
21 Հոկտեմբերի 2018 - 23:17
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշաքջիին խեղդել են խուճապի մեջ, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Reuters-ն։
10 ընտրատեղամասից ստացված տվյալներով Էջմիածնում առաջատար է Դիանա Գասպարյանը
21 Հոկտեմբերի 2018 - 23:14
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13736
 
Լրահոս`
 
 
Հայտնի է Կապանի նոր քաղաքապետի անունը
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրության նոր արդյունքները
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
1787 քվեի առավելությամբ Կապանում առաջատարը Գևորգ Փարսյանն է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
 
Կապանում ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվում է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
Հայտնի է Արմավիրի քաղաքապետի անունը
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ