Facebook   Twitter
 
«Սուպեր մամա-2»-ի գողության հետքերով

«Սուպեր մամա-2»-ի գողության հետքերով

13 Հունվարի 2018 - 21:28
Վերջին օրերին «Սուպեր մամա-2» ֆիլմը հայտնվեց համացանցում։ Կարճ ժամանակ անց Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով՝ ֆիլմն անօրինական ճանապարհով է հայտնվել համացանցում։
«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման դեմ։ ․․․․ Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը:

Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը ի սպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հայկ Մարությանը։

Այստեղ, փաստացի, հեղինակային իրավունքի խախտում է եղել, իսկ նման երևույթները մեզանում քիչ չեն։ Հեղինակային իրավունքը խախտողները պետք է հստակ գիտակցեն՝ դա օրենքի խախտում է, հետևաբար իրենք կարող են հայտնվել դատարանում և պատասխանատվություն կրել օրենքի առաջ։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը HayNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Համացանցը օրեցօր ավելի հասանելի է դառնում աշխարհի տարբեր ծայրերում: Դրան զուգահեռ՝ մեծանում է նաև սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը, ովքեր ամեն օր հսկայական ծավալների հասնող նյութեր են տեղադրում իրենց վիրտուալ հարթակներում:

Այս նյութերը պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին օրենքներով, բայց քիչ չեն դեպքերը, երբ վեճեր են առաջանում, թե ում է իրականում պատկանում նյութը, ով է դրա հեղինակը: Այս հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները իրենց ամբողջ ծավալով չեն ենթարկվում օրենսդրական կարգավորման, հետևապես սոցիալական ցանցերում այս գործընթացի վերահսկումը դառնում է անհամեմատ ավելի բարդ:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան»:

Իրավաբանի խոսքով՝ ըստ «Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների» մասին օրենքի՝ իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, տուժողն իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝

ա) իր իրավունքների ճանաչում
բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում
գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում
դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)`օրենքով սահմանված կարգով: Օրենքի 22.1-ին հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է 1-2 մլն դրամ
ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը
զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին
է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

Իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը հիշեցրեց՝ ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։

«Բնականաբար, այս պարագայում ֆիլմի՝ համացանցում ապօրինի ճանապարհով հայտնվելը օրենքի խախտում է, մասնավորապես՝ հեղինակային իրավունքի խախտում։ Հայաստանը ավելի քան 10 տարի առաջ միացել է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների մասին Բեռնի կոնվենցիային, ինչպես նաև հեղինակային իրավունքի ոլորտը կարգավորող միջազգային այլ ակտերի, օրինակ՝ Ժնևի կոնվենցիային, իսկ 2006-ից գործում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության մեջ գլխավոր նպատակը պետք է լինի մարդու իրավունքների՝ այդ թվում հեղինակային իրավունքի պաշտպանությունը»,- եզրափակեց իրավաբանը։

Հասմիկ Բալեյան

 
Նմանատիպ նորություններ
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 22:39
«Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում կայացնել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե փոփոխված ընտրական օրենսգիրք:
Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:37
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
56 կողմ, 3 դեմ. ով ինչպես է քվեարկել ԸՕ նախագծին
22 Հոկտեմբերի 2018 - 21:48
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Երկու ամուսինների մոտ էլ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, սակայն մեծ սերն օգնել է սարսափելի ախտորոշմանը հաղթել
22 Հոկտեմբերի 2018 - 21:36
Քեն եւ Ջեյն Գրեմինգ տարեց ամուսնական զույգը կարողացել է հաղթահարել կրծքագեղձի քացկեղը, որը նրանց մոտ ախտորոշվել էր մի քան ի ամսվա տարբերությամբ:
Կենդանակերպի ամենախանդոտ նշանները
22 Հոկտեմբերի 2018 - 21:33
Խոյ
Ամենախանդոտ նշաններից մեկն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13750
 
Լրահոս`
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր