Facebook   Twitter
 
Բազմապտուղ հղիություն. Ի՞նչ վտանգներով է այն ուղեկցվում

Բազմապտուղ հղիություն. Ի՞նչ վտանգներով է այն ուղեկցվում

13 Հունվարի 2018 - 22:34
Շատ զույգեր են ուրախանում՝ տեղեկանալով, որ իրենք երկվորյակ կամ եռյակ են ունենալու: Սակայն բժիշկները լսելով բազմապտուղ հղիության մասին՝ սկսում են անհանգստանալ:
Ինչո՞ւ: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանումներ կատարեց վերարտադրող բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը:

Ամբողջ աշխարհում բազմապտուղ հղիությունը համարվում է բարձր ռիսկայնությամբ հղիություն՝ կապված բարդությունների բազմակի մեծ հաճախության հետ, ի տարբերություն միապտող հղիության: Բազմապտուղ հղիության արդյունքում երեխաներն ավելի հաճախ են փոքր կամ շատ փոքր քաշով ծնվում եւ ոչ միշտ են ծնվելիս լիարժեք զարգացած լինում, այս պատճառով նրանք ոչ միշտ են ողջ մնում, իսկ ողջ մնալու դեպքում հաճախ բախվում են տարբեր խնդիրների եւ հիվանդությունների:

Համարվում է, որ որքան պտուղները մեծաթիվ են, այնքան բարձր է խնդիրների հավանականությունը. երկվորյակները շատ հաճախ են լիովին հասուն ծնվում, սակայն եռյակները եւ քառյակները, որպես կանոն, ծնվում են սահմանված ժամկետից մի քանի շաբաթ վաղ եւ ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քան երկվորյակները եւ միապտուղ նորածինները:

Ինչպես նշեց Կարինե Կիրակոսյանը, վերջին տասնամյակում աշխարհում բազմապտուղ հղիությունների թիվը նկատելիորեն աճել է՝ վերատադրողական օժանդակ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Բայց եթե նախկինում արտամարմնական բեղմնավորման ժամանակ կնոջ արգանդի խոռոչում տեղադրում էին մի քանի սաղմ, որ մեծացնեին հղիության հավանականությունը, ապա հիմա վերարտադրողները կենտրոնանում են որակյալ սաղմեր ստանալու վրա, որպեսզի 1 կամ 2 սաղմի պատվաստման դեպքում հղիությունն ապահովվի՝ ցանկալի է մեկ պտուղով, առավելագույնը՝ երկու, բայց ոչ ավելի:

Բժիշկ Կիրակոսյանը երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, որտեղ դեռեւս 18-20 տարի առաջ արտամարմնական բեղմնավորման ժամանակ պատվաստել են 4-5, նույնիսկ 6 սաղմ: Աշխարհի որոշ երկրներում այդ ժամանակ պատվաստում էին 8-9 սաղմ, իսկ բազմապտուղ հղիությունները՝ իրենց բոլոր բարդություններով, պարզապես ահռելի թիվ էին կազմում: Սակայն երբ պարզվեց, թե այս ամենն ինչպիսի խնդիրներ է առաջացնում, բժիշկների մոտեցումները սկսեցին փոխվել: Որոշ երկրներոմ նույնիսկ օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին 2 կամ 3 սաղմից ավելին պատվաստել:

Այսօրվա դրությամբ Հայաստանի օրենսդրությունում սաղմերի թվի սահմանափակումներ չկան, որոնք կարելի է փոխպատվաստել արտամարմնական բեղմնավորման ժամանակ, եւ ամեն ինչ իրենք բժիշկները կամ կլինիկայի ղեկավարությունն է որոշում: Լավ բժշկական կենտրոնների մեծ մասում աշխատում են որքան հնարավոր է քիչ սաղմեր պատվաստել, որ նվազի բազմապտուղ հղիության հավանականությունը:

«Վերարտադրողները պետք է կարողանան իրավիճակը գրագետ գնահատել եւ լավագույն սաղմերն ընտրել, որպեսզի արտամարմնական բեղմնավորման արդյունքում հղիություն ստանան, սակայն ոչ բազմապտուղ»,- նշեց մասնագետը:

Նշենք, որ ամեն տարի Հայաստանում ծնվում է մոտ 450 զույգ երկվորյակ եւ 20 եռյակ: 2015 թվականին, օրինակ, երկրում գրանցվել է 503 բազմապտուղ հղիություն, որոնց արդյունքում ծնվել է 484 զույգ երկվորյակ եւ 19 եռյակ:

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից. Դատախազություն
25 Սեպտեմբերի 2018 - 20:48
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից:
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
25 Սեպտեմբերի 2018 - 20:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին
25 Սեպտեմբերի 2018 - 20:39
Երեկ Բաթումիում մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան:
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
25 Սեպտեմբերի 2018 - 20:31
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
Իվան Ուրգանտը առաջին անգամ ցույց է տվել իր փոքր դստերը (Լուսանկար)
25 Սեպտեմբերի 2018 - 20:15
Հեռուստահաղորդավար, հումորիստ Իվան Ուրգանտը, ինչպես հայտնի է չի սիրում իր անձնականը հրապարակայնացնել:
Վերահաշվարկվել են թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները
25 Սեպտեմբերի 2018 - 20:00
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 11։00-ն:
Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան
25 Սեպտեմբերի 2018 - 19:55
Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13409
 
Լրահոս`