Facebook   Twitter
 
Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

13 Հունվարի 2018 - 23:08
Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

«Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ:

Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:

«Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի:

Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում ենք Արցախի եւ նրա ժողովրդի շահերը. Արա Բաբլոյանը՝ Աշոտ Ղուլյանին
20 Սեպտեմբերի 2018 - 15:19
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Կառավարությունը որոշել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին MITSUBISHI PAJERO V 6 3.0 ավտոմեքենա հատկացնել
20 Սեպտեմբերի 2018 - 15:17
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի նիստում որոշել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին MITSUBISHI PAJERO V 6 3.0 ավտոմեքենա հատկացնել:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին
20 Սեպտեմբերի 2018 - 15:14
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, որոնք սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան
20 Սեպտեմբերի 2018 - 15:13
Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին եւ այլն:
Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար
20 Սեպտեմբերի 2018 - 15:05
Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և բանակցային ճանապարհով հարցի լուծմանը. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդառաջ սահմանին իրավիճակի լարումը, որի հետևանով հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ շախմատի առաջնություն է կազմակերպվել
20 Սեպտեմբերի 2018 - 15:01
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Շահումով խաղերի գովազդը պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից. Փաշինյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:58
Խաղատների ու շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստում այդ ոլորտը կարգավորող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նյու Յորքում Փաշինյան–Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:43
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0 «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը
20 Սեպտեմբերի 2018 - 14:38
ՀՌՀ –ն ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13328
 
Լրահոս`