Facebook   Twitter
 
Աստղագուշակ հունվարի 14-ի համար

Աստղագուշակ հունվարի 14-ի համար

14 Հունվարի 2018 - 10:49
Խոյ. Օրն անցնում է բավական հագեցած եւ անհարթ:Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ քանդեք այն ամենը, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծել եք:
Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը: Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում:

Ցուլ. Առաջին հայացքից օրը թեթեւ կարող է համարվել, սակայն իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Երկվորյակ. Այսօր դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Բանն այն է, որ ինքներդ էլ չեք կարողանում հստակորեն ասել, թե ինչ եք ցանկանում, կամ ակնկալում: Մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ՝ հայտնվել աղմկոտ միջավայրում, մեկ՝ ուղղակի հանգստանալ, մեկ էլ՝ զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տա ողջ օրվա ընթացքում:

Խեցգետին. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է՝ լի ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից: Այսօր չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց’ այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր հեռու մնալ:Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում:

Առյուծ. Օրը նշանի որոշ ներկայացուցիչներին խոստանում է շրջադարձային անձնական փոփոխություններ: Այսօր, այնուամենայնիվ ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև՝ բուրմունքաթերապիան: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար՝ նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Կշեռք. Այսօր նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը:

Կարիճ. Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն՝ դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

Աղեղնավոր. Այսօր ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:Ձեր վարքագիծը խիստ ցուցադրական է թվում հատկապես կանանց համար, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

Այծեղջյուր. Այսօր հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Վատ օր չէ՝ քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Ջրհոս. Այսօր վճռական գործողությունների ժամանակը վրա կհասնի օրվա երկրորդ կեսին: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

Ձկներ. Հաջող օր է լինելու այսօր: Դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարելի՞ է հստակ որոշել ծննդաբերության օրը
23 Հունվարի 2018 - 21:42
Ծննդաբերության օրը հետաքրքրում է բոլոր ապագա մայրերին:
Ֆիլիպ Կիրկորովը էլ չի ներկում մորուքը (Lուսանկար)
23 Հունվարի 2018 - 21:40
Ֆիլիպ Կիրկորովը, ով անցած տարի նշել է 50-ամյա հոբելյանը, դադարել է մորուքը ներկել։

Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը
23 Հունվարի 2018 - 21:39
«Չելսի»-ի, «Մոնակո»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ քաղաքական գործիչ Ջորջ Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը:Այդ մասին հաղորդում է AFP-ն:
Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում չի կարող «Արսենալում» խաղալ 7 համարով
23 Հունվարի 2018 - 21:34
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայում չի կարող հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:
Ինտիմ մերձեցման ո՞ր տեսակներն են կանայք նախընտրում (չափահասների համար)
23 Հունվարի 2018 - 21:24
Եթե սեքսը լիներ զուտ ֆիզիոլոգիական հաճույք ստանալու ձև, այն կքննարկեին այնքան, որքան քննարկում են, ասենք, ոտնաթաթերի մերսումը։
Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 21:22
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը զերծ են մնում երրորդ երեխայի ծննդյան նախապատրաստությունների վերաբերյալ մեկնաբանություններից։
Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել
23 Հունվարի 2018 - 21:19
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել։ Նշվում է, որ ձերբակալված տղամարդն ունեցել է լիցքավորված հրազեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ տեղի ժամանակով 02։30-ին (Երևանի ժամանակով 11.30)։

Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
23 Հունվարի 2018 - 21:17
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:15
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9431
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
Միջազգային, Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր