Facebook   Twitter
 
Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքը տապալելու Թրամփի ջանքերի ձախողման մասին

Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքը տապալելու Թրամփի ջանքերի ձախողման մասին

14 Հունվարի 2018 - 12:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ջանք գործադրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալման համար, սակայն նրա փորձերը ձախողվել են: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պարոն Թրամփը տարվա ընթացքում դեռ մինչեւ իր ընտրվելը բոլոր ջանքերը գործադրեց Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու համար: Սակայն դա նրան չհաջողվեց»,-ասել է Ռոհանին: Նախագահի ելույթը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով:

Իրանի նախագահը հավելել է, որ Թրամփի՝ գործարքի տապալման փորձերի ձախողումը ապացուցում է «միջազգային պայմանավորվածությունների հաջողությունը»: «Սա նշանակում է, որ միջազգային պայմանավորվածությունները հաջողված էին: Սա նշանակում է, որ իրավունքը գերակայում է բռնապետությանը: Ամերիկացիներիը չկարողացան իրենց կամքը պարտադրել․․․անտեսել հասարակական կարծիքը»,-եզրափակել է Ռոհանին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի եւ «պատշաճ կերպով կարձագանքի Միացյալ Նահանգների թշնամական գործողություններին»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հնդկաստանի կառավարությունը երեխաների բռնաբարության համար կարող է մահապատիժ կիրառել
20 Ապրիլի 2018 - 22:52
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է 8-ամյա աղջկա խմբակային բռնաբարության եւ սպանության համազգային ֆոնին երեխաներին բռնաբարողների համար մահապատժի ենթարկելու հնարավորությունը քննարկել, հաղորդում է AFP-ն:
Թուրքիայի վարչապետը Հունաստանն անվանել է Թուրքիայի թշնամիների կացարան
20 Ապրիլի 2018 - 19:37
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ի պատասխան 2016-ին Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ մեղադրվող և փախուստի մեջ գտնվող թուրք զինվորականին ազատ արձակելու որոշմանը, Հունաստանն անվանել է կացարան իր երկրի թշնամիների համար: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Եղիզաբեթ 2-րդը ընտրել է իր իրավահաջորդին
20 Ապրիլի 2018 - 19:21
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդը առաջարկել է իր որդու՝ արքայազն Չարլզի թեկնածությունը, որպես իր իրավահաջորդի Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին գրում է The Independent-ը:
Ղրղզստանում հաստատվել է կառավարության նոր կազմը
20 Ապրիլի 2018 - 18:20
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 20-ին հաստատել են նոր կառավարության կառուցվածքը, ծրագիրը եւ կազմը Մուհամեդկալի Աբիլգազիեւի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են օրենսդիր մարմնից։
Քիմ Քարդաշյանը կփրկի գեր կանանց
20 Ապրիլի 2018 - 17:59
Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի սեփական բրենդ կստեղծի, որի մոդելավորմամբ կզբաղվի ինքը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Բրիտանուհին հազարավոր ֆունտեր է ծախսել չորսամյա դստեր՝ գեղեցկության մրցույթներին մասնակցության համար
20 Ապրիլի 2018 - 16:49
Բրիտանացի Լորա Չանգը Վոլսոլ քաղաքից հազարավոր ֆունտեր է ծախսում իր չորսամյա դստեր՝ Լիլի Մեյի գեղեցկության մրցույթների համար: Այս մասին նա պատմել է The Mirror-ին: 23-ամյա բրիտանուհին խոստովանում է, որ երեք հազար ֆունտ է ծախսել իր դստեր զգեստերի վրա՝ գեղեցկության մրցույթներին մասնակցելու համար և չի պատրաստվում կանգ առնել:
ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու դեպքում Իրանը սպառնացել է ամերիկացիներին «տհաճ քայլերով»
20 Ապրիլի 2018 - 14:35
Քայլերը, որոնց կդիմի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի՝ Միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում, անշուշտ, խիստ տհաճ կլինեն ամերիկացիների համար: Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանելուց հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ռուսաստանում քրեական պատասխանտվության կարող են ենթարկել հակառուսական պատժամիջոցների կիրառման համար
20 Ապրիլի 2018 - 14:19
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է հանդես եկել քրեական պատասխանտվություն սահմանելուն այն մարդկանց նկատմամբ, որոնք ՌԴ տարածքում գործունեություն ծավալելիս կղեկավարվեն օտարերկրյա պետությունների հակառուսական որոշումներով։ Այս մասին հայտնել են երկրի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։
Հռոմի հայ համայնքը ևս բողոքի ակցիա է կազմակերպել (Լուսանկարներ)
20 Ապրիլի 2018 - 13:56
Այսօր Հռոմի հայ համայնքը որոշ ներկայացուցիչներ ևս միացել է «Իմ քայլը» արշավին և բողոքի ակցիա է կազմակերպել Հռոմում ՀՀ դեսպանատան դիմաց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3498
 
Լրահոս`