Facebook   Twitter
 
Թուրք բանվորը փորձել է ինքնահրկիզվել Մեջլիսի շենքի դիմաց

Թուրք բանվորը փորձել է ինքնահրկիզվել Մեջլիսի շենքի դիմաց

14 Հունվարի 2018 - 12:28
Թուրքիայում բանվոր տղամարդն ի նշան բողոքի փորձել է ինքնահրկիզվել Անկարայում Մեջլիսի շենքի դիմաց. այս մասին հայտնում է թուրքական Artı Gerçek կայքը:
Աըթքը Այդողմուշ անունով տղամարդը բողոքել է սոցիալական վիճակից և, հայտարարելով, որ այլևս այդպես շարունակել չի կարող, փորձել է ինքնահրկիզման միջոցով գրավել իշխանությունների ուշադրությունը: Նրա ինքնասպանության փորձը, սակայն, կանխվել է և տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վերջինս լրատվամիջոցներին պատմել է, որ դեռևս 5 տարի առաջ շինարարական աշխատանքների ժամանակ ընկել է երրորդ հարկից և դարձել անաշխատունակ: Ամիսներ շարունակ հիվանդանոցում բուժում ստացած Այդողմուշը խնդրել է գործատուին կատարել պայմանագրի կետերն ու վճարել նրան հասանելիք փոխհատուցումը:

«Ես նրանց միայն մի բան խնդրեցի, ասացի՝ իմ ընտանիքի միակ կերակրողն եմ, ինձ իմ ընտանիքի առաջ ամոթով չթողնեք», - պատմում է Այդողմուշը:

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց պետական ընտկերությունը, սակայն, նրա հածվին փոխանցել է ընդամենը 300 թուրքական լիրա (մոտ 80 դոլար): Գործատուին դատի տված Այդողմուշը 5 տարի է չի կարողանում ստանալ իրեն հասանելիք փոխհատուցումը, ինչի արդյունքում դիմել է նման հուսահատ քայլի:

Այդողմուշը նաև բողոքել է իշխանությունների անտարբերությունից՝ հայտարարելով, որ եթե այդ 5 տարվա ընթացքում գոնե մեկ պատգամավոր այցելած ու լսած լիներ նրան՝ նա ինքնահրկիզման չէր դիմի:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել
22 Հոկտեմբերի 2018 - 21:06
Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել՝ նպատակ ունենալով վիճարկել հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք սահմանվել են այդ երկրների կողմից ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի տեսակների նկատմամբ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՀԿ փաստաթղթերը։
Աղբյուրը պատմել է Կերչի հրաձիգի չհրկիզվող արկղի որոնումների մասին
22 Հոկտեմբերի 2018 - 16:44
ՌԴ իրավապահ մարմինները հավանաբար արդեն ուսումնասիրել են Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում հրաձգություն և պայթյուններ իրականացրած ուսանողի տան մոտ գտնվող լքված տարածքը, սակայն այդպես էլ չհրկիզվող արկղ չեն հայտնաբերել: Այդ մասին РИА Новости-ին ասել է իրավապահ մարմինների աշխատակիցը:
Մակրոնը հայտարարել է Եվրոպայի համար ՄՓՀՀՊ–ի կարեւորության մասին
22 Հոկտեմբերի 2018 - 16:31
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի թեմային, հաղորդում է Ելիսեյան պալատը, փոխանցում է RT–ն։
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
22 Հոկտեմբերի 2018 - 15:45
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ:
Նորվեգիայում մահացել է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը
22 Հոկտեմբերի 2018 - 15:28
99 տարեկանում մահացել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել է հիտլերյան կոալիցիայի դեմ, հայտնում է Reuters-ը:
Հարյուրավոր ոչխարներից բաղկացած հոտը «ողողել» է Մադրիդի փողոցները (Լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հարյուրավոր ոչխարներից բաղկացած հոտը «գրոհել» է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները, ինչն իրականացվել է 1994թ. ի վեր նշվող Տրանշումանսիա ամենամյա փառատոնի (Fiesta de la Transhumancia) շրջանակում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին
22 Հոկտեմբերի 2018 - 14:46
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը և գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում մահացած լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին, հայտել է Սաուդյան մամուլի գործակալությունը:
Դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանին» մեկ գիշերում 5.000 մարդ է միացել (Լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2018 - 14:26
Հոնդուրասից ու լատինամերիկյան այլ երկրներից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանը», որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը, արդեն ունի 7.000-ից ավելի անդամ, գրում է Daily Mail-ը:
Բաքվի հեռուստաաշտարակի շրջանում սողանք է սպասվում
22 Հոկտեմբերի 2018 - 13:54
Բաքվի հեռուստաաշտարակի մերձակայքում սողանքի հակված երկու գոտիներ են հայտնաբերվել, այդ տարածքներում ինչ–որ պահի սողանք տեղի կունենա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4132
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր