Facebook   Twitter
 
Դոնալդ Թրամփի տաքացրած օձը

Դոնալդ Թրամփի տաքացրած օձը

14 Հունվարի 2018 - 13:11
«Հրդեհ և կատաղություն. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հրատարակումը նոր տարվա գլխավոր իրադարձությունը դարձավ: Գրքի հեղինակին մեղադրում են կեղծիքի մեջ, նրա որոշ գործընկերներ հրաժեշտ են տվել իրենց կարիերային: Դոնալդ Թրամփը կատաղած է. նրա հակառակորդներն անհանգստացած են:
Միակ մարդը, որ անկասկակած շահել է գրքի հրատարակումից, հեղինակն է՝ հանրահայտ, սկանդալային լրագրող Մայքլ Վոլֆը:

Ողջ աշխարհի համար Մայքլ Վոլֆը կրկնեց Ջոան Ռոուլինգի հերոսական արարքը. քնեց և արթնացավ հանրաճանաչ: Իրականում Ամերիկայում Մայքլ Վոլֆը առանց այդ էլ հայտնի էր իր կոմերցիոն հաջողություններով: Այս դեպքում հաջողությունն ավելի քան երաշխավորված էր, քանի որ այն, ինչ գրվում է Թրամփի մասին, արդեն դատապարտված է հաջողության, հատկապես, երբ գրված է շատ, մանրամասն և խելացի:

Գիրքը հագեցած է աղմկահարույց մանրամասներով, որոնք հաստատում են միայն մի բան՝ Դոնալդ Թրամփը սարսափելի նախագահ է, իսկ նրա հետ աշխատող մարդիկ այնքան էլ ուրախ չեն, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Մայքլ Վոլֆը շատ ժամանակ է անցկացրել Դոնալդ Թրամփի արդեն նախկին գլխավոր քաղաքական խորհրդական Սթիվեն Բենոնի հետ: Բենոնի մեջբերումները թերևս ամենաաղմկահարույցն են ամբողջ գրքում: Բենոնը դրա համար մեծ գին վճարեց՝ իր կարիերային հրաժեշտ տալով: Իսկ ինչ վերաբերում է հեղինակին, ով պնդում է, որ գիրքը ամբողջովին ճշմարիտ է, «Հրդեհ և կատաղությունը» իր գործն արեց. այն թույլ տվեց հեղինակին հիշեցնել իր մասին և դատելով գրքի վաճառքից՝ նկատելիորեն բարելավեց նրա ֆինանսական վիճակը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵՄ-ն սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար
17 Հուլիսի 2018 - 23:54
Եվրամիությունը սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը հաջորդ տարվա հունիսին ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու համար:
Ռուսաստանցուն ազատազրկել են՝ ընկերուհու դստեր կուսությունը վաճառելու համար
17 Հուլիսի 2018 - 23:12
Չելյաբինսկի բնակչուհին 3,5 տարով ազատազրկվել է իր ընկերուհու դստեր կուսությունը վաճառելու փորձի համար։
Եգիպտոսը քաղաքացիություն կտրամադրի 400.000 դոլարի դիմաց
17 Հուլիսի 2018 - 23:08
Եգիպտոսի խորհրդարանի նոր որոշման համաձայն՝ երկրի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ Եգիպտոսի տնտեսությունում մոտ 400.000 դոլարի ներդրում անելու դեպքում:
Քեթի Փերին խոստովանել է, որ Հռոմի պապին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին
17 Հուլիսի 2018 - 18:11
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Քեթի Փերին Vogue Australia ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին:
Իրանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ են ձերբակալվել
17 Հուլիսի 2018 - 18:08
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արեւմուտքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների են ձերբակալել: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին:
Թուրքական հատուկ ծառայություններն Ուկրաինայի տարածքից առևանգել են թուրք գործարարի ու լրագրողի
17 Հուլիսի 2018 - 17:53
Թուրքական հատուկ ծառայություններն Ուկրաինայի տարածքից առևանգել են թուրք գործարարի ու լրագրողի և տեղափոխել նրանց Թուրքիա, այս մասին գրում է Страна.ua-ն։
Կիեւում լապտերի վրա 2-մետրանոց պիթոն են գտել
17 Հուլիսի 2018 - 17:50
Կիեւի կենտրոնում անցորդները լապտերի հենասյան վրա պիթոն են հայտնաբերել, «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Կիեւում կենդանիների փրկության խումբը:
Ուկրաինական հեռուստաալիքը սխալմամբ Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել
17 Հուլիսի 2018 - 17:33
Ուկրաինական «Еспресо» հեռուստաալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սխալմամբ Ուկրաինայի նախագահ է անվանել։ Վրիպակը հայտնվել է հեռուստաալիքի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված լուրի անոնսում։
«Օլգա Բուզովան պոպկորն է»․ Ռուսաստանի ամենահայտնի նկարիչը` հայտնի հեռուստահաղորդավարուհու մասին
17 Հուլիսի 2018 - 17:21
Ռուսաստանի ամենահայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովն իր կարծիքն է հայտնել Օլգա Բուզովայի մասին։ Սաֆրոնովը վստահ է, որ նա օճառի պղպղջակ է, որը շուտով կպայթի։ Նիկաս Սաֆրոնովը վստահ է, որ եթե վաղը «Դոմ -2» հեռուստանախագիծը փակվի ու հեռուստադիվան այլևս չերևա էկրանին, նրա մասին միանգամից կմոռանան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3787
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
սարակություն, Տեսանյութեր