Facebook   Twitter
 
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է

14 Հունվարի 2018 - 13:40
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի պատասխանատու:

Բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանն ու գազաբալոնը պոկվել և շպրտվել էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 21:22
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը զերծ են մնում երրորդ երեխայի ծննդյան նախապատրաստությունների վերաբերյալ մեկնաբանություններից։
Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել
23 Հունվարի 2018 - 21:19
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել։ Նշվում է, որ ձերբակալված տղամարդն ունեցել է լիցքավորված հրազեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ տեղի ժամանակով 02։30-ին (Երևանի ժամանակով 11.30)։

Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
23 Հունվարի 2018 - 21:17
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:15
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
23 Հունվարի 2018 - 21:08
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 23-ին ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև
23 Հունվարի 2018 - 21:05
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև:
Plus size մոդելի ամուսինը հրապարակել է նրա մերկ լուսանկարը (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:02
Տեսս Հոլիդեյը աշխարհում հայտնի plus size մոդելներից մեկն է, նա կշռում է 155 կգ, բայց դա նրա չի խանգարում նկարահանվել հայտնի ամսագրերի համար: Բացի այս, նա նաև վարում է սեփական բլոգը:
Ավտովթար՝ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է
23 Հունվարի 2018 - 21:01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 23-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 20:55
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը բլից հարցազրույց է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը պատասխանել է հարցերի ֆուտբոլի մասին եւ ոչ միայն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9431
 
Լրահոս`
 
 
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
Միջազգային, Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Մուտանտ-հորթը սովորել է քայլել մարդու նման
Միջազգային, Հասարակություն
 
Խենթ զույգն ամուսնացել է 121 մետր բարձրության վրա (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր