Facebook   Twitter
 
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

14 Հունվարի 2018 - 13:49
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում առավելագույնս ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի Փհենյանն ինքն առաջարկի բանակցություններ սկսել:
Ճապոնիայի առաջնորդը, որը հունվարի 14-ին եւ 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով Սոֆիա կայցելի, այպիսի տեսակետ է հայտնել 24 Chasa թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան պետք է միջուկային եւ հրթիռային զենքի ոչնչացման հարցով ստանձնած պարտավորություններին համապատասխան վարքագիծ դրսեւորի, որպեսզի երաշխավորի դրա ամբողջական եւ վերջնական ոչնչացումը՝ այդ գործընթացի արտաքին վերահսկողության հնարավորության հետ մեկտեղ։ Հյուսիսային Կորեային իր քաղաքականությունը փոխել ստիպելու համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասնի լիակատար համաձայնության եւ շարունակի առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Փհենյանն ինքն պետք է երկխոսություն սկսելու առաջարկի անի»,-ասել է Աբեն:

Խոսելով Փհենյանի սադրիչ հռետորաբանության մասին՝ Աբեն ասել է, որ «դա երկրին բնութագրական բանակցությունների վարման միջոց է եւ վախենալը նման զարգացումներից կնշանակի Փհենյանի տոնի շարունակությունը: «Մենք չենք տրվի Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, բայց անհրաժեշտ է ուշադիր վերլուծել իրավիճակը՝ դրան հանգիստ եւ սառնասրտորեն արձագանքելու համար»,-հավելել է նա՝ նշելով, որ Ճապոնիայի համար կարեւոր է նաեւ այն քաղաքացիների հարցը, որոնք առեւանգել են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայություններ։

Նա կարծիք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճնշման ուժեղացումը հնարավոր կդարձնեն Փհենյանի միջուկային ու հրթիռային խնդրի լուծումը։

Հունվարի 14-ին Աբեն կհանդիպի իր բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովի հետ: Բանակցությունների թեմաներից են՝ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը` բուլղարական արտահանման ավելացման շեշտադրումներով, ճապոնական ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ 5 մարդ է զոհվել
17 Օգոստոսի 2018 - 12:16
Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ 5 մարդ է զոհվել
Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայից ոչ հեռու ձեւավորվել է «Լեյն» փոթորիկը
17 Օգոստոսի 2018 - 10:37
Խաղաղ օվկիանոսում «Լեյն» փոթորիկն է ձեւավորվել, հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփի «պատվիրած» զորահանդեսը չի կայանա՝ չափազանց ծախսատար լինելու պատճառով
17 Օգոստոսի 2018 - 10:34
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «պատվիրած» զորահանդեսը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգվել է առնվազն մեկ տարով, հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ, գնդապետ Ռոբ Մենինգը:
Եվգենի Պետրոսյանին զվարճացրել է իր թանկարժեք ժամացույցը վերցնելու կնոջ ցանկությունը
17 Օգոստոսի 2018 - 10:19
Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին է գրում ամբողջ ռուսական մամուլը, իսկ որոշ լրագրողներ արդեն պարզել են, թե ով է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական-սիրուհի Տատյանա Բրուխունովան:
Թաիլանդում աշակերտներին եւ ուսանողներին արգելել են գրկախառնվել ու համբուրվել
17 Օգոստոսի 2018 - 10:16
Թաիլանդի կառավարությունը հաստատել է «Սովորողների վարքագծի կանոնների» խմբագրված նոր տեքստը, որը կառավարության քննարկմանն է ներկայացրել երկրի կրթության նախարարությունը, հայտնում է Nation պարբերականը:
«Թուրքիան երկար տարիներ օգտագործել է ԱՄՆ-ին»․ Թրամփը հայտարարել է Թուրքիայի հետ կապված ծախսերը կրճատելու մասին
17 Օգոստոսի 2018 - 10:09
Թուրքիան երկար տարիներ օգտագործել է Միացյալ Նահանգներին։ Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին։
«Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ
17 Օգոստոսի 2018 - 10:00
Արեւադարձային «Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրեւներ եւ փոթորկուն քամի, արդեն տարհանվել է մոտ 53 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպիտակ տան նախկին աշխատակցուհին Լարա Թրամփի հետ զրույցի ձայնագրությունն է հրապարակել
17 Օգոստոսի 2018 - 09:50
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ–Նյումանը Լարա Թրամփի հետ խոսակցության ձայնագրությունն է հրապարակել, որի ընթացքում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հարսը նրան «լռության համար» գումար է առաջարկում։
157 ուղևորով չինական Boeing 737-ի շարժիչը պոկվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 09:47
Չինական XiamenAir ավիաընկերության՝ 157 ուղևորով և 8 հոգանոց անձնակազմով Boeing 737 օդանավը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, հայտնում է Russia Today-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3896
 
Լրահոս`