Facebook   Twitter
 
Մխիթարյանը լավ խաղացող է եւ կմասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին.Մոուրինյո

Մխիթարյանը լավ խաղացող է եւ կմասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին.Մոուրինյո

14 Հունվարի 2018 - 14:58
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին:
«Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետեւյալն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը: Նշանակություն չունի, թե ով նա: Կարեւոր չէ նաեւ հեղինակությունը եւ կարգավիճակը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր գինը: Ես կույր մարզիչներից չեմ: Խոսքն այն մասին է, որ չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն կարող վաճառվել:

Առաջարկ ստանալուց հետո մենք պետք է որոշում կայացնենք եւ որոշենք խաղացողի ճիշտ գինը: Սակայն Մխիթարյանը մասնակցեց գավաթային հանդիպմանը եւ, հավանաբար, հանդես կգա նաեւ «Սթոք Սիթիի» հետ առաջիկա խաղում: Նա գրեթե նույն իրավիճակում է, ինչ տրանսֆերային շուկայում ակտիվություն մտցրած մյուս ֆուտբոլիստները: Մխիթարյանը մեր խաղացողն է, եւ շատ լավ ֆուտբոլիստ է: Շաբաթ օրը նա մարզվել է, իսկ երկուշաբթ օրը կխաղա»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Վերջերս Դուբայում վերականգնողական հավաք անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 15-ին Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում կմրցի «Սթոք Սիթիի» հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
23 Ապրիլի 2018 - 00:07
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
22 Ապրիլի 2018 - 23:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 23:37
Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում բերման են ենթարկում ցուցարարներին: Այստեղ կուտակված են ոստիկանական ուժեր:
Ես անում եմ իմ քայլը, և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչության պետ
22 Ապրիլի 2018 - 23:34
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է բողոքի ակցիայի մասնակիցներին:
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
22 Ապրիլի 2018 - 23:15
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում ակցիա է. շերեփներով հարվածում են, այդ կերպ արտահայտում իրենց բողոքը:
Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց. նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
22 Ապրիլի 2018 - 23:04
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
Նիկարագուայում հակակառավարական ցույցերի ժամանակ 30 մարդ է զոհվել
22 Ապրիլի 2018 - 23:02
Նիկարագուայում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է La Prensa-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14232
 
Լրահոս`