Facebook   Twitter
 
Իսրայելում նկատել են Իրանի վրա ճնշում գործադրելու ԵՄ մի շարք երկրների պատրաստակամությունը

Իսրայելում նկատել են Իրանի վրա ճնշում գործադրելու ԵՄ մի շարք երկրների պատրաստակամությունը

14 Հունվարի 2018 - 15:25
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հավատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով հայտարարել է, որ ինքը վերջին անգամ է երկարացրել Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շրջանակներում պատժամիջոցների հանման գործընթացը և ընդգծել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես նշաններ են ցույց տալիս իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու պատրաստակամության վերաբերյալ:
«Ես միանշանակ հավատում եմ նրան (ԱՄՆ նախագահին)… Մենք նաև տեսնում ենք, որ եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Իրանը պետք է փոխի իր վարքը… Ես կարծում եմ, որ գերմանացիները սկսում են պատրաստակամություն ցուցադրել իրանցիների վրա գործադրվող ճնշումը մեծացնելու հարցում: Ես համարում եմ, որ բրիտանացիները և ֆրանսիացիները նույնպես գնում են այդ ճանապարհով»,- հայտարարել է Էրդանը «Galey CAHAL» ռադիոալիքի եթերում:

Իսրայելի նախարարի խոսքերով, Իրանի գործունեությունը Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև նրա բալլիստիկ և միջուկային ծրագրերը կհամոզեն եվրոպական երկրներին, որ ԱՄՆ նախագահի գործողությունները հիմնավորված և լուրջ են: «Ենթադրում եմ, որ 120 օր անց, երբ Թրամփը կրկին պետք է որոշում կայացնի ԱՄՆ-ի՝ Իրանի հետ համաձայնագրի մեջ մնալու կապակցությամբ, լուրջ փոփոխություններ տեղի կունենան»,- իր խոսքն է ավարտել Էրդանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 22:45
Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել
20 Հոկտեմբերի 2018 - 22:34
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
Վրաստանի նախագահի թեկնածուն կալանավորվել է կանեփի փառատոնի ժամանակ
20 Հոկտեմբերի 2018 - 22:10
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Թբիլիսիի «կանեփի օրինականացման փառատոնի» ժամանակ 11 մարդու ձերբակալության մասին՝ հաղորդում է gazeta.ru-ն։
5 մթերք, որոնք կարելի է ուտել նույնիսկ երեկոյան
20 Հոկտեմբերի 2018 - 22:08
Մասնագետներից շատերի խոսքով՝ երեկոյան ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ, եւ ոչ միայն այն պատճառով, որ ուշ ընթրիքը կնպաստի գիրանալուն, այլեւ այն պատճառով, որ նման ընթրիքից հետո կարող են քնի հետ կապված խնդիրներ առաջանալ:
Բարգավաճի իմ ցուցակը, մեծամասնութունը փոխելու եմ, մի տեղ լճանալ չի կարելի. Գագիկ Ծառուկյան
20 Հոկտեմբերի 2018 - 21:59
ԱԺ արտահերթ ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած
20 Հոկտեմբերի 2018 - 21:50
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
20 Հոկտեմբերի 2018 - 21:47
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2018 - 21:44
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանին
20 Հոկտեմբերի 2018 - 21:19
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ «4 պատգամավորների ֆորմատում» այսօր հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17370
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շնորհավոր տոնդ, Կապա՛ն
Տեսանյութեր, Համայնքներ