Facebook   Twitter
 
Հաշվապահների որակավորման գործընթացը շարունակվելու է. ֆինանսների նախարար

Հաշվապահների որակավորման գործընթացը շարունակվելու է. ֆինանսների նախարար

14 Հունվարի 2018 - 15:34
Անցած տարվա ընթացքում հաշվապահական հաշվառման ոլորտում իրականացված բարեփոխումներից հարկ է նշել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրումը:
Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հանրային հատվածն ավելի լայն հասկացություն է, քան պետական հատվածը, քանի որ ներառում է նաև համայնքային ծառայությունները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

«Մինչև նոր համակարգի ներդնումը, հաշվապահներն առաջնորդվում էին 1976 թվականի հաշվային պլանով: Ստանդարտներ հաշվապահական հաշվառման պետական հատվածում ընդհանրապես բացակայում էին, և կարիքը կար ներդնել հանրային հատվածի առանձին հաշվապահական հաշվառման համակարգ: 2014 թ-ին ընդունվել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» օրենք, որի համաձայն պետական կառավարման մարմինները, համայնքները և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններն աստիճանաբար պետք է ներառվեն նոր համակարգում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ ԱՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և հաստատվել են հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտները, հաշվային պլանը, ֆինանսական հաշվետվությունների ձևերը, օրինակելի քաղաքականության մոդելը, և այն բոլոր փաստաթղթերի նմուշները, որոնք անհրաժեշտ են հաշվապահների համար:

ԱՀ ֆինանսների նախարարը նշել է նաև, որ օրենքով սահմանված է ժամանակացույց, որի համաձայն յուրաքանչյուր տարի կազմակերպությունների ևս մի խմբաքանակ ներառվում է այդ համակարգում: Դրա կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ այդ ոլորտում կարող են աշխատել միայն որակավորված հաշվապահներ:

«Որակավորում նշանակում է համապատասխան քննության հանձնում և վկայականի ստացում: Մինչև քննություն անցկացնելը նախարարությունն անց է կացնում համապատասխան դասընթացներ: Յուրաքանչյուր տարի տարբեր խմբերի համար տարբեր ժամանակներում հաստատված ծրագրերին համապատասխան իրականացվում են պետական հատվածի հաշվապահների համար դասընթացներ, սեմինարներ, այնուհետև դրանց որակավորման քննության անցկացում և անցած հաշվապահների համար համապատասխան վկայականների հանձնում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
22 Հունվարի 2018 - 10:12
Ամերիկյան WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց զգացմունքային է արձագանքել հայտնի պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում
22 Հունվարի 2018 - 10:10
Ոտնահարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
Պապարացիները Ռիհաննային բռնացրել են արաբ տղամարդու կողքին
22 Հունվարի 2018 - 10:03
Հայտնի երգչուհի Ռիհաննան ժամանակ է անցկացնում արաբ տղամարդու ուղեկցությամբ։ Վերջինս հանդիսանում է սաուդցի գործարար Հասան Ջամիլը։
Օրվա խորհուրդը
22 Հունվարի 2018 - 09:50
«Որդյակ, պատվիր Տիրոջը և զորացիր, և բացի Նրանից ուրիշ ոչ ոքից մի երկնչիր» (Առակ. 7:1):
Պատվաստումներն ընթանում են բնականոն հունով
22 Հունվարի 2018 - 09:37
2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ:
Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
22 Հունվարի 2018 - 09:33
Խոյ. Եթե չկա խիստ անհրաժեշտություն, նոր նախագծեր մի սկսեք: Առանց այն էլ եղած պարտականությունները բավարար են օրվա հագեցվածությունն ապահովելու համար:
Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 280 բեռնատար
22 Հունվարի 2018 - 09:30
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Արմավիրում հրդեհից հետո տնակում տղամարդու այրված դի է հայտնաբերվել
22 Հունվարի 2018 - 09:28
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:
Քիմ Քարդաշյանը Louis Vuitton աղբամաններ է տեղադրել իր տանը
22 Հունվարի 2018 - 09:15
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի իր առանձնատան բակում երկու նոր աղբաման է տեղադրել՝ Louis Vuitton նորաձևության տան ապրանքանշանով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9398
 
Լրահոս`
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն