Facebook   Twitter
 
Ո՞ր դեպքում Դուք կարող եք ազատվել հողի հարկից

Ո՞ր դեպքում Դուք կարող եք ազատվել հողի հարկից

14 Հունվարի 2018 - 16:39
Հողի հարկից 100%-ով ազատվում են՝
Բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի,

Բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն),

Մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.

Նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելին լինելու դեպքում:

Պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,

փոստի ազգային օպերատորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը:Նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Այս մասի նշված է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում:

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառտնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
23 Հունվարի 2018 - 21:17
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:15
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
23 Հունվարի 2018 - 21:08
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 23-ին ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև
23 Հունվարի 2018 - 21:05
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև:
Plus size մոդելի ամուսինը հրապարակել է նրա մերկ լուսանկարը (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:02
Տեսս Հոլիդեյը աշխարհում հայտնի plus size մոդելներից մեկն է, նա կշռում է 155 կգ, բայց դա նրա չի խանգարում նկարահանվել հայտնի ամսագրերի համար: Բացի այս, նա նաև վարում է սեփական բլոգը:
Ավտովթար՝ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է
23 Հունվարի 2018 - 21:01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 23-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 20:55
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը բլից հարցազրույց է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը պատասխանել է հարցերի ֆուտբոլի մասին եւ ոչ միայն:
Դիզայներները ներկայացրել են ապագա iPhone XI-ի կոնցեպտը (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 20:50
Դիզայներները ներկայացրել են նոր iPhone XI-ի կոնցեպտը։ Լուսանկարները հրապարակել է iDropNews պարբերականը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9752
 
Լրահոս`
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
Միջազգային, Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Մուտանտ-հորթը սովորել է քայլել մարդու նման
Միջազգային, Հասարակություն
 
Խենթ զույգն ամուսնացել է 121 մետր բարձրության վրա (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր