Facebook   Twitter
 
Կեղծ հրթիռային ահազանգի համար Հավայան կղզիների նահանգապետը ներողություն է խնդրել

Կեղծ հրթիռային ահազանգի համար Հավայան կղզիների նահանգապետը ներողություն է խնդրել

14 Հունվարի 2018 - 16:45
Հավայան կղզիների նահանգապետ Դեվիդ Իգեն ներողություն է խնդրել նահանգի բնակիչներից բալիստիկ հրթիռի մոտենալու մասին կեղծ հայտարարություն տարածելու համար եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդպիսի միջադեպերը չկրկնվեն։
Այս մասին նա հայտարարել է մայրաքաղաք Հոնոլուլուում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ն։

«Ես ներողություն եմ խնդրում այն ցավի եւ շփոթության համար, որ պատճառել է այս միջադեպը»,-ասել է նա մամուլիս ասուլիսի ժամանակ։

Իգեն նշել է, որ սխալը մարդկային գործոնի արդյունք է եղել։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցը հերթապահությունը հանձնելիս իր համակարգչի վրա սեղմել է սխալ կոճակ, որի արդյունքում սխալ տեղեկություն է ուղարկվել նահանգի բնակիչների բջջային հեռախոսներին, տեղի ռադիոկայաններին եւ հեռուստաալիքներին։

«Առավոտյան արթնանալով՝ ես տեսա այն նույն ահազանգը, ինչ Հավայան կղզիների մյուս բնակիչները»,-խոստովանել է նա։

«Մենք կուսումնասիրենք համապատասխան ընթացակարգերի բարելավման տարբերակները, որպեսզի դրանք չկրկնվեն»,-ընդգծել է նա: Մասնավորապես, ըստ նահանգապետի, այսուհետ ոչ թե մեկ, այլ երկու անձ պատասխանատու կլինի հրթիռային սպառնալիքի մասին հաղորդագրության ուղարկման համար։

Բալիստիկ հրթիռի Հավայի կղզիներին մոտենալու մասին նախազգուշացումը հունվարի 13-ի վաղ առավոտյան ուղարկվել էր կղզու բնակիչների բջջային հեռախոսներին, տեղի ռադիոկայաններին եւ հեռուստաալիքներին, որը խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
22 Հունվարի 2018 - 10:12
Ամերիկյան WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց զգացմունքային է արձագանքել հայտնի պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պապարացիները Ռիհաննային բռնացրել են արաբ տղամարդու կողքին
22 Հունվարի 2018 - 10:03
Հայտնի երգչուհի Ռիհաննան ժամանակ է անցկացնում արաբ տղամարդու ուղեկցությամբ։ Վերջինս հանդիսանում է սաուդցի գործարար Հասան Ջամիլը։
Մեքսիկայի ոստիկանները փոստի ծանրոցում գրեթե 2 հազար նռնակ են հայտնաբերել
22 Հունվարի 2018 - 09:32
Մեքսիկայի Դաշնային ոստիկանության հետախուզական վարչության աշխատակիցները ծանրոց են հայտնաբերել, որում 1,96 հազար բեկորային նռնակ է եղել:
Մերկելն ու Մակրոնը պայմանավորվել են Գերմանիա-Ֆրանսիա համագործակցության խորացման մասին
22 Հունվարի 2018 - 09:18
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ համագործակցության մասին ֆրանկո-գերմանական համաձայնագրի ստորագրման 55-ամյակի առիթով։
Ավստրալական ABC-ն պատմել է սիրիահայ արծաթագործի մասին
22 Հունվարի 2018 - 09:09
Ավստրալական ABC-ն պատմել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Ավստրալիա արտագաղթած հայ ոսկերիչի մասին:
Ադրբեջանն ու Իրանը կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղին
22 Հունվարի 2018 - 08:56
Իրանն ու Ադրբեջանը համատեղ կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածն Իրանի հյուսիսում։ Այս մասին ասել է Իրանի ճանապարհների հարցերով փոխնախարար Ասգար Կաշանը, փոխանցում է IRINN հեռուստաալիքը։
Սիրիան հրթիռային հարված է հասցրել թուրքական քաղաքներին
22 Հունվարի 2018 - 08:53
Սիրիական Աֆրին քաղաքի տարածքից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, հրթիռակոծվել են թուրքական երկու քաղաքներ՝ Ռեյհանլըն և Քիլիսը։ Դա կարելի է պատասխան համարել սիրիացի քրդերի դեմ Էրդողանի հայտարարած ռազմական արշավին։
Թուրքիան նախազգուշացրել էր ԱՄՆ-ին Սիրիայում գործողության մասին. Պենտագոն
22 Հունվարի 2018 - 08:47
Թուրքիան նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին այն մասին, որ ծրագրում է ավիահարձակումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում ընդդեմ «Դեմոկրատական միություն» կուսակության (PYD) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG)։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։
Ավստրալիայից ոչ հեռու «ստորջրյա Մորդոր» է հայտնաբերվել
22 Հունվարի 2018 - 08:41
Գիտնականները հրապարակել են հրաբխային թագավորության քարտեզը, որը նման է Մորդորի քարտեզին՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից, փոխանցում է My Planet-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3150
 
Լրահոս`
 
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն