Facebook   Twitter
 
Թուրքական օդանավը փրկվել է կործանումից (Լուսանկարներ)

Թուրքական օդանավը փրկվել է կործանումից (Լուսանկարներ)

14 Հունվարի 2018 - 17:21
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Տրապիզոն ուղևորվող Pegasus ավիաընկերության ինքնաթիռը վերջին պահին փրկվել է կործանարար վթարից, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Տրապիզոնի օդանավակայանում վայրէջք կատարող Boeing 737-800 մարդատար օդանավը հանկարծակի դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու մեծ թափով գլորվել դեպի ծովը: Օդանավը, սակայն, մխրճվել է ափամերձ հողատարածք ու կարողացել խուսափել ջրում հայտնվելուց:

Օդանավում գտնվող 162 ուղևորները արագ կերպով դուրս են բերվել ներսից, զոհվածներ չկան:

Տրապիզոնի օդանավակայանը մի քանի ժամով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մի քանի անգամ պարտվել ենք եւ կրել անդառնալի կորուստներ, սակայն կանգ չենք առել. Արարատ Միրզոյանը զուգահեռներ տարավ
19 Հուլիսի 2018 - 11:53
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը:
Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում
19 Հուլիսի 2018 - 11:51
Կառավարության որոշմամբ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանին և բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեմպիոն Դավիթ Մադոյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց:
Որոշ բուհեր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար
19 Հուլիսի 2018 - 11:29
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց:
«ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունեմ». Արթուր Վանեցյանը նշեց պայմանը
19 Հուլիսի 2018 - 11:28
Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չունեմ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ քաղաքացի վնասվածք է ստացել
19 Հուլիսի 2018 - 11:26
Երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ, 41-ամյա Ազատ Պետրոսյանը կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ Արամ Բաբալյանի վրա։
Մակրոնի խորհրդականը հարձակվել է ցուցարարի վրա
19 Հուլիսի 2018 - 11:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալյան Փարիզում ծեծել է մայիսմեկյան ցույցի մասնակցի, հայտնում է Le Monde-ը:

«Մեր հանդեպ անհարգալից վերաբերմունքին պետք է վերջ դրվի». Հունաստանը մեղադրել է Ռուսաստանին իրենց ներքին հարցերին միջամտելու փորձի համար
19 Հուլիսի 2018 - 11:20
Հունաստանի արտգործնախարարությունն անհարգալից է որակել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ Աթենքից երկու ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարությունը, նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Քիմ Քարդաշյանն օծանելիքը միանգամայն արտասովոր կերպով է գովազդում
19 Հուլիսի 2018 - 11:16
«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սպիտակ լողազգեստով ցուցադրել է կազմվածքը։
Բերդում քարաթափում է տեղի ունեցել, տուժածներ չկան
19 Հուլիսի 2018 - 11:14
Հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14394
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մոուրինյո. Եզրափակիչում Պոգբան հրաշալի խաղաց
Միջազգային, Սպորտ, Հասարակություն