Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր հայ ժողովուրդը լծված է պետականաշինության գործին. շարժման առաջամարտիկ
20 Փետրվարի 2018 - 17:05
Իմ կարծիքով Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին:
Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին
20 Փետրվարի 2018 - 16:50
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի կասկածով ձերբակալել է Նեթանյահուի երկու աջակիցների
20 Փետրվարի 2018 - 16:50
Իսրայելական ոստիկանությունն անվանել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկու աջակիցների անունները, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի կասկածով լայնամասշտաբ հետաքննության ընթացքում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Պետությունը տնտեսվարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ շրջանառու միջոց է թողնում. ՊԵԿ
20 Փետրվարի 2018 - 16:33
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Լուծարվելուց հետո Կառավարության ընդունելությունների տունը կդառնա ՀՀ նախագահի նստավայրը. Արման Սահակյան
20 Փետրվարի 2018 - 16:17
Կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, գտնվում է մասնավորեցման ծրագրում:
Պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ. վարչապետ
20 Փետրվարի 2018 - 14:31
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017-ին աճել է 26,1 տոկոսով: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ:
Չկա որեւէ լարվածություն վարչապետի հետ, մենք դրական հարաբերություններով աշխատում ենք. Արման Սահակյան
20 Փետրվարի 2018 - 13:50
Չկա որեւէ լարվածություն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն՝ անդրադառնալով հրապարակումներին, թե իր եւ վարչապետի միջեւ հարաբերությունները լարված են:
Տրանսպորտի նախարարության շենքի հետ կապված բանակցող հանձնաժողով կստեղծվի
20 Փետրվարի 2018 - 13:00
ՀՀ տրանսպորտի նախարարության շենքի հետ կապված առաջարկներ կան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Աֆրինում իրավիճակը կարգավորելու գործում
20 Փետրվարի 2018 - 12:54
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է РИА Новости-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3769
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հասարակություն