Facebook   Twitter
 
Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

30 Հունվարի 2018 - 17:57
Տարիներ շարունակ Հայաստանի անտառներում տիրում էր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, արդյունքում անխնա ոչնչացվում էր անտառային առանց այն էլ սակավ ծածկույթը, հանուն մի քանի խմբավորման հարստացման:
Ժամանակ առ ժամանակ ոլորտի միջին կամ ցածր մեկ-երկու պատասխանատու էր պատասխանատվության ենթարկվում, թեմային առնչվող ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում անարձագանք էին մնում:

Գիտակցելով իրավիճակի լրջությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք հանձնարարականերով փորձ արվեց շտկել բարձիթողի իրավիճակը: Աշխատանքից ազատվեց ոլորտի երկարամյա ղեկավարը:

Հայանտառի նորանշանակ ղեկավար Միքայել Մանուկյանը համարձակ պայքար սկսկեց ապօրինի անտռահատների դեմ, ընդ որում, ոչ միայն արձագանքում էր ԶՄԼ-ների հրապարակումներին, այլև անձամբ էր հանդիպում ոլորտով մտահոգ ու հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկում խնդիրները, փորձում միասին գտնել լուծման ուղիները:

Վերջին ժամանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից բացահայտվեցին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր: Վերջին ամիսներին մի շարք պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն պարզվում է, որ դեռ կան ղեկավարներ, որոնք շարունակում են անձեռնամխելի մնալ, մասնավորապես՝ «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը:

HayNews.am-ը բազմից է անդրադարձել «Սևքար» անտառտնեսությունում տիրող խայտառակ ու բարձիթողի իրավիճակին, ներկայացրել ապօրինի ծառահատման դեպքերին, լուսանկարներով հստակեցրել դրանց տեղը, իսկ 2017թ.-ի հոկտեմբերին մատնանշեցինք 100-ավոր խ/մ փայտի գտնվելու վայրը, որտեղ փայտածուխ էր պատրաստվում:

Ինչպես պարզվում է, միշտ գտնվում են պատճառներ «Սևքարի» անտառտնտեսության տնօրենի գործողությունները «արդարացնելու» համար:

Սկզբում ջանում էին մեզ ապացուցել, թե անտառտնտեսության տարածքում, մասնավորապես «Սոսիներ»-ի պուրակում, ծառերը ընկել են քամուց: Իսկ փայտածուխի արտադրամասում, որը նույն Աշոտի մերձավորներին էր պատկանում, պարզվեց, որ 100-ավոր խ/մ փայտից միայն մի քանի խ/մ է իրենցը:

Ի միջիայլոց, ի պատիվ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների, այդ նույն արտադրամասում հայտնաբեվեց մի ողջ փայտանյութի պահեստարան:

Այն, որ Ա. Երիցյանը հովանավորներ ունի, մեզ տեղեկացրել են հենց նրա մտերմիկ շրջապատից: Տալիս են մասնավորապես՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, նախկին զինվորական, ներկայումս ԱԺ պատգամավորի և այլոց անունները:

Ոլորտի պատասխանատուները մեր հրապարակումները նպատակուղված ու թիրախավորված էին որակում, իբրև թե թիրախ ենք ընտրել Երիցյանի անձը և այլն: Մեկ անգամ ևս նշենք, որ մեր պայքարը անձերի հետ չէ, այլ երևույթի դեմ է: Մենք ո´չ ճանաչում, ո´չ էլ ցանկություն ունենք ճանաչելու այդ «վայ» պարոնին: Անթույլատրել է, որ միջին պաշտոնյան հղպացել է այն աստիճան, որ արհամարում է շրջապատին ու շրջանցում է օրենքը:

Պատահական չէ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր բացասական երևույթ Երիցյանի անձի հետ է կապվում:

Ինչպե՞ս է պատահում, որ Աշոտի հաներորդու մասնակցությամբ վրաերթից մարդ է մահանում, նա ոչ միայն անպատիժ է մնում, այլև դեպքից օրեր անց, նոր մեքենայով է սկսում շրջել: Մեկ այլ օրինակ, շուրջ 1 տարի, նույն Աշոտի բարեկամները, ովքեր Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ էին, Երիցյանի իսկ ուղղորդմամբ, չմասնակցեցին նիստերին, չհաստատեցին համայնքային բյուջեն, ինչի արդյունքում նախակրթարանը չգործեց և բազմաթիվ երեխաներ զրկվեցին նախադպրոցական կրթությունից: Հիմա ՀՀ կառավարությունը ստիպված է, իր սուղ բյուջեից գումարներ տրամադրել Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

Երիցյանի հովանու ներքո գործող փայտի արտադրամաս լրագրողի և Հայանտառի վերահսկողների տարածք մուտքից ընդամենը րոպեներ հետ, կարմիր գույնի նիվայով տեղ հասավ նաև Աշոտի Հակոբ անվամբ բարեկամը: Վերջինս առանձնազրույց է ունեցել Հայանտառի աշխատակցի հետ: Անհասկանալի պատճառներով հետագայում փայտի արտադրամասի մասով կազմվելիք արձանգրությունը օդում առկախ մնաց:

Մնում է նշել, որ «ազնիվ ու արդար» Աշոտն իր «հալալ» քրտինքով, «մաքուր» աշխատավարձով ոչ միայն կարողանում է շքեղ կյանքով ապրել, նաև իր խնայողությունների հաշվին, մեկ տարվա ընթացքում Նոյեմբերյան-Շամշադին ճանապարհի խաչմերուկում ավտոգազալցակայան, ավտոլվացման կետ ու առևտրի կենտրոն կառուցել:

Այդ տարածաշրջանի բնակիչները, ովքեր էշով և ձիով են փայտը բնակավայր հասցնում շատ հաճախ տուգանվում են, իսկ Աշոտ Երիցյանի համար անտառից փայտ հանող մեքենաները անտեսանելի են, չեն էլ նկատվում, որոնք օրը ցերեկով են անտառից մեծածավալ փայտ հանում և վաճառում:

Մինչև երբ…

Պարոնայք, բարի եղեք և բոլորին հավասար աչքով նայեք, եթե անպատիժ է Ա. Երիցյանը, ինչո՞ւ են պատժվում իրենց ընտանիքի հոգսը հոգացող գյուղացիները:

Եթե պետք է շարունակեք աչք փակել Երիցյանի գործողությունների վրա, ապա ավելի լավ կլինի Ձեր աշխատասենյակի վրա մեծ ու ընթերնելի տառերով գրեք. «Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից»…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին բենզինով լի շշով փորձել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել
21 Նոյեմբերի 2018 - 13:26
Երեւանում, նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված ՌԴ դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
21 Նոյեմբերի 2018 - 13:22
2019թ. բյուջեի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին, սակայն ունեն մի շարք դիտարկումներ:
Ազգերի լիգա. Յուրա Մովսիսյանը մեկ գոլ զիջեց խմբային փուլի լավագույն ռմբարկուին
21 Նոյեմբերի 2018 - 13:17
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում բաժանեց երկրորդ տեղը:
Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքն առաջին իսկ օրվանից. Աշոտյան
21 Նոյեմբերի 2018 - 13:13
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 21-ին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեսակետ հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատարն արդեն սկսել է քարոզարշավը:
Աստված մի արասցե, եթե որեւէ տեղ ընտրակաշառքի փորձ արվի եւ ես դա իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից. Փաշինյան
21 Նոյեմբերի 2018 - 13:08
Աստված մի արասցե, եթե որեւէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես այդ տեղեկատվությունն իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից:
Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ
21 Նոյեմբերի 2018 - 13:06
Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարարների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նոյեմբերի 26-ին կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը
21 Նոյեմբերի 2018 - 13:05
Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
2018թ-ին ՀՀ-ն ունեցել է 68 մլրդ դրամ մուտքեր. համաձայնագրով առաջարկում են ԵԱՏՄ-ում ՀՀ-ի համար կիրառվող դրույքաչափերի կիրառման ժամկետը երկարացնել
21 Նոյեմբերի 2018 - 12:48
ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին համաձյնագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15798
 
Լրահոս`