![]() Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն: Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն: Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո: «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն: Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը: HayNews.am ![]() 23 Փետրվարի 2019 - 00:01
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։
![]() 22 Փետրվարի 2019 - 23:56
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում:
![]() 22 Փետրվարի 2019 - 23:51
Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:
![]() 22 Փետրվարի 2019 - 23:23
«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
![]() 22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
![]() 22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
|
Լրահոս`
![]()
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում
Միջազգային, Հասարակություն ![]()
«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն ![]()
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի լուսանկարները (Լուսանկարներ)
Հասարակություն ![]()
«Գահերի խաղը» ստեղծողներին Ջոն Սնոուի դեմքով «Օսկար» են խոստացել
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն ![]()
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
Միջազգային, Հասարակություն ![]()
Էմիլի Ռատակովսկին հերթական կիսամերկ լուսանկարն է հրապարակել (Լուսանկար)
Միջազգային, Հասարակություն ![]()
հումորիստ Վաչե Թովմասյանը եւ իր դուստրը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ ![]()
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել
Հասարակություն ![]()
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
Միջազգային, Հասարակություն ![]()
Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում
Հասարակություն, Քաղաքական ![]()
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
Միջազգային, Հասարակություն |