Facebook   Twitter
 
Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել

Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել

09 Փետրվարի 2018 - 10:49
Հրազդան գետի ջրում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել: Այս մասին EcoNews.am-ի հետ զրույցում ասել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով օրերս Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին ահազանգին:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Վահե Ավետիս անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին: «Ահազանգի հետքերով կապվել ենք ահազանգողի հետ ու իր հետ միասին գնացել դեպքի վայր, ուսումնասիրել, կատարել նմուշառում, որի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով գետի ջրում որակական փոփոխություն առկա չէ»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը։

Նշենք նաեւ, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան
16 Օգոստոսի 2018 - 13:33
100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։
Քոչարյանի պաշտպանների նկատմամբ գրոհ են իրականացնում, նույնիսկ ազգի դավաճան են անվանում․ Հայկ Ալումյան
16 Օգոստոսի 2018 - 13:30
«ՀՀ անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատարանի որոշումը կոչել ապօրինի։ Կարող էին ասել՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել, բայց չէր կարելի ասել ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշման հետ։
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում
16 Օգոստոսի 2018 - 13:20
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը չնայած հայտնի է իր երեկույթներով, սակայն, «Պոկերի արքան» այդքան էլ հասարակ չէ:
Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին
16 Օգոստոսի 2018 - 13:04
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի, ոստիկանապետը կառավարության նիստից հետո ասաց լրագրողներին.
Սուրենավանում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. փրկարարները դարակների տակից հանել են նրա դին
16 Օգոստոսի 2018 - 12:58
Արարատի մարզի Սուրենավան համայնքի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
18 տարի անց «Ռեալը» պարտվեց եվրագավաթների եզրափակիչում
16 Օգոստոսի 2018 - 12:16
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 2:4 հաշվով պարտվելով Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոյին», 18 տարվա ընդմիջումից հետո դարձյալ պարտություն կրեց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:
Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն
16 Օգոստոսի 2018 - 12:10
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։
Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
16 Օգոստոսի 2018 - 11:54
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12852
 
Լրահոս`