Facebook   Twitter
 
Անտառահատումների դիմաց գանձված գումարներով վերջին տարիներին անտառ չի տնկվել

Անտառահատումների դիմաց գանձված գումարներով վերջին տարիներին անտառ չի տնկվել

11 Փետրվարի 2018 - 17:47
Անտառահատումների դիմաց գանձվող գումարները վերջին տարիներին չեն ուղղվել անտառատնկման աշխատանքների իրականացմանը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը սույն թվականի փետրվարի 8-ին տարածեց հաղորդագրություն, ըստ որի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տեւական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների եւ դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս:

«Առաջ կար անտառային ֆոնդ, այնտեղ էր գնում գումարը, իսկ հիմա ամբողջությամբ գնում է բյուջե, իսկ թե հետո ուր է գնում, ոչ ոք չգիտի: Չի եղել, որ կոնկրետ հենց տուգանքի գումարը գնա անտառ տնկելուն: Վերջին տարիներին դրամաշնորհներով են անտառ տնկում, պետական գումարներով անտառ չի տնկվել, նշանակում է, որ այդ գումարները չեն գնում անտառ տնկելու համար: Բյուջեից միշտ հատկացնում են աշխատավարձի 80 տոկոսը, միայն այս տարի է, որ մի փոքր շատ են հատկացրել»,- ասաց Նազելի Վարդանյանը:

ԷկոԼուրի հարցմանը, թե որքանով են համարժեք անտառահատման արդյունքում նշանակվող տուգանքի չափը եւ շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը, Նազել Վարդանյանը պատասխանեց. «Վերջին տարիներին գնալով բարձրացրել է տուգանքի չափը, եւ դա բավականին բարձր գին է: Սակայն եթե հաշվենք բնապահպանական վնասը, ապա դա քիչ է. այն վնասի հատուցում չէ: Բնապահպանական վնասը հաշվելու մեխանիզմ չկա: Եթե հաշվենք, որ այդ ծառը հողապաշտպան ֆունկցիա ունի, ինչքան օդին թթվածին կտար, ածխաթթու գազ կկալներ, ինչքան ջուր կպահպաներ, հաշվեն այդ ջրի արժեքը …, այսինքն եթե լիներ էկոհակարգային գնահատում, պարզ է, որ այդ գումարը ցածր է»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Ապօրինի անտառահատումների հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափերը, ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, հետեւյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ, Իջեւանի` 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ, Սեւքարի` 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
16 Հոկտեմբերի 2018 - 13:44
Հղիության մասին հայտարարելուց հետո Մեգան Մարքլն առաջին անգամ հանրությանն է ներկայացել արքայազն Հարիի հետ Ավստրալիա այցի ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Ախթալան ուզում են վերանվանել Ազնավուր. ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հայտարարությամբ
16 Հոկտեմբերի 2018 - 13:40
Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Ախթալան վերանվանել Ազնավուր:
Ջիբրալթարի խաղը «սև թուղթ» էր, իսկ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի հարցով ինձ չեն դիմել․ Արթուր Վանեցյան
16 Հոկտեմբերի 2018 - 13:36
Այո, դա խայտառակ պարտություն էր։ Այսօր կառավարությունում նման հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստան-Ջիբրալթար խաղին, որտեղ Հայաստանը 0։1 հաշվով պարտություն կրեց։
Բավական լուրջ մրցակցություն է լինելու. 400-ից ավելի հայտ` մամուլի խոսնակի համար
16 Հոկտեմբերի 2018 - 13:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը 400-ից ավելի հայտ է ստացել մամուլի խոսնակի համար։
Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում առկա զենք-զինամթերքը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ. Վանեցյան
16 Հոկտեմբերի 2018 - 13:27
Մենք չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։
Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կենսագրությունը
16 Հոկտեմբերի 2018 - 13:24
Այսօր կառավարության արտահերթ նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ է նշանակվել նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները
16 Հոկտեմբերի 2018 - 13:20
Այսօր կառավարության արտահերթ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր:
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել. կա տուժած
16 Հոկտեմբերի 2018 - 13:09
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 08:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13697
 
Լրահոս`
 
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր