Facebook   Twitter
 
Կառավարությունը միայն ամպագորգոռ հայտարարություններ է անում, նա ընդհանրապես չի պատկերացնում հայ գյուղացու խնդիրները. Սարգիս Սեդրակյան

Կառավարությունը միայն ամպագորգոռ հայտարարություններ է անում, նա ընդհանրապես չի պատկերացնում հայ գյուղացու խնդիրները. Սարգիս Սեդրակյան

12 Փետրվարի 2018 - 13:38
Համայնքների խոշորացման ծրագիրը, թեև բազմաթիվ քննադատություններին, մասնագիտական բացասական կարծիքներին, այնուամենայնիվ իրականացվեց, որի նպատակն էր Եվրոպայի և ԱՄՆ կողմից հենց այդ ծրագրի իրականացման համար եկած գումարներին համապատասխան հաշվի չառնելով ոչ մի բացասական կարծիք, ոչ մի վնաս, կյանքի կոչել այդպես կոչված բարեփոխումները:
Այս կարծիքին է «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, ու խոսքով դա միմիայն ժլատության դրսևորում էր, չուզեցան այդ գումարները բաց թողնել ձեռքներից, չմտածելով անգամ, որ այդ գումարները գնալուվ աճում են, աճում է զուգահեռաբար արտաքին պարտքը, որը այսօր մոտ է 7 մլրդ-ի շեմին:

Բանախոսի խոսքով աբսուրդի է հասնում այն, որ որպես արդարացում բերում են միջազգային փորձը՝ ասելով, թե ուսումնասիրել են, և այնտեղ դա արդարացված է եղել:

Ըստ Սեդրակյանի՝ արդյոք Գերմանիայի, Շվեյցարիայի, Անգլիայի օրինակը կարելի է համեմատել Հայաստանի հետ, արդյոք նույն Գերմանիայի գյուղը նույն Հայաստանի գյուղն է: Իհարկե՝ ոչ: Գերմանիայում գյուղ ասվածը ավելի շատ հիշեցնում է փոքր քաղաքատիպ բնակավայր, այնտեղ կարգավորված են ճանապարհները, առկա է ժամանակակից տեխնիկա, նորակառույց շենքեր: Գերմանացիները, օրինակ, չունեն գյուղացի հասկացություն, նրանք ունեն գյուղատնտեսությամբ զբաղվող, ֆերմեր բառը նշանակում է գյուղատնտեսությամբ զբաղվող մարդ, իսկ մեզ այն շփոթում են գյուղացի բառի հետ:

««Մեր վարչապետը հենց գյուղ է մտնում, հարցնում է ՝ քանի ֆերմեր ունեք». նկատի ունենալով խոշոր ֆերմերային տնտեսություն, գյուղացին, սակայն, որը ունի անասուն, այգի, ֆերմեր է, ուրիշ բան, որ կա դասակարգում, խոշոր ֆերմեր, միջին և այլն»,- ասաց բանախոսը:

Եվրոպայում արդյոք բոլոր գյուղերն են գնում համայնքների խոշորացման: Բանախոսի խոսքով՝ օրինակ Շվեյցարիայում Վալենկանտոնի-Ալբինենե գյուղը ունի 240 մարդ, դա շատ քիչ թիվ է, բայց երբեք չի մտածում համայնքների խոշորացման մասին: Այդ գյուղը ունի մի ուրիշ մեծ խնդիր, գտնվում է Ալպիան լեռնաշղթայի բլրակներից մեկի վրա, ուղղակի նրանց մտավախությունն է, որ բնությունը կարող է իրենց նկատմամբ դաժան վարվի՝ ձնհալի, ձնաբքի և այլ պատճառներով, ուստի լինում է երբեմն արտագաղթ:

Համայնքի ղեկավարը մինչև 45 տարեկաններին հրավիրում է այդ գյուղ ապրելու համար, մի բան էլ գումար է տալիս, նույնիսկ ավագներին ասում է՝ 25 հազար, իսկ երեխաներին՝ 10 հազար: Իսկ մեզ մոտ գյուղերը ինչպես կարելի է համեմատել Շվեյցարիայի գյուղերի հետ, եթե մեր գյուղերում արտագաղթում են սոցիալական ծանր պայմանների լծի տակ, ճարահատյալ:

Մեզ մոտ կան փոքր գյուղեր, 197 գյուղ, որ ունեն մինչև 300 բնակիչ, իսկ խոշորացված համայնքը, փունջը պետք է ունենա 3000 բնակիչ: Բանախոսի խոսքով՝ այդ խոշորացումը ոչ մի հարց չլուծեց, ընդհակառակը, գյուղերը արդյունքում կդատարկվեն:

«Կառավարությունը ասում է՝ բիզնեսով զարգացնենք երկիրը: Բայց եթե հայ գյուղացին այսօր պարտքերի մեջ խրված է, ինչպե՞ս ես նրան ասում, բիզնես արա, նոր պարտքի տակ գլուխդ դիր»,- փաստեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու
20 Օգոստոսի 2018 - 00:02
Քունը մեր օրգանիզմի հիմնական գործընթացներից մեկն է։
Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. Արմեն Աշոտյան
19 Օգոստոսի 2018 - 23:58
Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտելու իրավունքը։
Չնայած արգելքին` վարորդները խախտումներ են անում․ ճանապարհային ոստիկանությունը դիմել է դատախազություն
19 Օգոստոսի 2018 - 23:43
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարելով ՃՈ արգելքները` ազատ շրջել են հանրապետությունում:
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը խորհրդավոր սարկոֆագից
19 Օգոստոսի 2018 - 23:39
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը, որոնք հուլիս ամսին հայտնաբերվել էին միջերկրածովյան Ալեքսնդրիա քաղաքում՝ սեւ գրանիտե սարկոֆագի մեջ, փոխանցում է AP-ն:
Տաթեւիկ Ադումյանը՝ հումորային կերպարում
19 Օգոստոսի 2018 - 23:37
Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ տարբեր ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ:
Ավտովթար Աշտարակում
19 Օգոստոսի 2018 - 23:25
Օգոստոսի 19-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ
19 Օգոստոսի 2018 - 23:08
Ուզում եք, որ Ձեր սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմ ու գրավի՞չ լինեն, մի թերագնահատեք ինքներդ Ձեզ, ամեն ինչ հենց Ձեր ձեռքերում է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կուղղորդեն:
Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադար կնքելու մասին
19 Օգոստոսի 2018 - 23:06
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է իսլամական Կուրբան Բայրամ տոնակատարությամբ պայմանավորված «Թալիբան» շարժման հետ հրադադար կնքելու մասին և կոչ է արել թալիբներին փոխզիջման գնալ:
Սմբուկի օգտակար և բուժիչ հատկությունները
19 Օգոստոսի 2018 - 22:49
Ամառային ամիսներին ամենից շատ օգտագործվող բանջարեղեններից մեկը սմբուկն է, որը հայտնի է նաև առողջարար և օգտակար հատկություններով, որոնք էլ ներկայացրել է beextrahealthynow.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14415
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ավտովթար Աշտարակում
Հասարակություն