Facebook   Twitter
 
Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիրի համար հատկացվել է 27.000 ԱՄՆ դոլար

Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիրի համար հատկացվել է 27.000 ԱՄՆ դոլար

12 Փետրվարի 2018 - 15:15
Հարմարվողականության հիմնադրամը 2017թ.-ի հոկտեմբեր ամսին հաստատել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիր»-ը, այդ նպատակով հատկացնելով 27 հազար ԱՄՆ դոլար:
Ծրագրային հայտի մշակման աշխատանքները սկսվել են 2018թ. փետրվարից և նախատեսվում է այն ավարտել ու Հիմնադրամին ներկայացնել 2018 թ. ապրիլին:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել և բարելավել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների, համայնքերի արտադրողների, հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողականության հնարավորությունները, կանխարգելել քաղաքին սպառնացող ջրհեղեղների վտանգը և վերացնել դրանց հետևանքները, ինչպես նաև վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հեևանքով տուժած տարածքի բնական լանդշաֆտը»,- ասաց ՀՀ բնապահապանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի փոխտնօրեն Սամվել Բալոյանը:

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը հավատարմագրվել է Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմնին, այսպիսով դառնալով Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը:

«Սա շատ կարևոր ձեռքբերում է, որով հնարավոր կլինի իրականացնել կլիմայի փոփոխության պայմաններում բնական լադշաֆտների հարմարվողականությանը վերաբերող ծրագրերի իրականացումը»,- նշեց Սամվել Բալոյանը:

Նման կարևոր և հեղինակային կառույցին հավատարմագրվելով՝ Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում խոցելի համայնքների համար մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ և իրատեսական ծրագրեր:

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նկատմամբ առավել խոցելի է:

«Հենց այդ ժամանակ են ակտիվանում բնական էկզոգեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են սողանքները, սելավները, հողերի լվացումը կամ տարհանումը, դրանք էլ իրենց հերթին նպաստում են կենսաբազմազանության բնակմիջավայրերի կորստին, անապատացման երևույթների զարգացմանը, կլիմայի անդառնալի փոփոխություններին»,- հավաստիացրեց ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրենը:

Ըստ Բալոյանի այդ տեսակետից առավել խոցելի են Հայաստանի կենտրոնական հատվածները, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերը:

«Հայաստանի ստորին և վերին անտառաշերտերը հանդես են գալիս որպես կարևոր էկոհամակարգեր, սակայն դրանք ևս խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, հետևաբար ունենք բնական լանդշաֆտների հարմարվողականության անհետաձգելի կարիք»,- փաստեց Սամվել Բալոյանը:

Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման գործում բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկվում են կենսոլորտը կայունացնող կարևոր կղզյակներ:

«Հարկավոր է ընդլայնել գետերի, լճերի առափնյա անտառաշերտերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում հողմապաշտպան անտառաշերտերը, խթանելով լանդշաֆտների դիմադրողականության բարձրացմանը, կենսաբազմազանության կորստին նպաստող բացասական գործոնների ազդեցությանը,- նշեց փոխտնօրեն Բալոյանը:

Հարմավորղականության հիմնադրամը նոր ուղիներ է հարթում` ընդլայնելով Հայաստանի խոցելի համայնքների հասանելիությունը կլիմայի ոլորտի ֆինանսական ռեսուրսներին: 2010 թ.-ից հիմնադրամը կլիմայի փոփոխության հարմարվողականության և կայունության պահպանման նպատակով 48 երկրում աջակցել է 55 ծրագրի, ներդնելով շուրջ 357.5 ԱՄՆ դոլար գումար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի ԶՈՒ-ի պաշտոնական տվյալները Աֆրինում քրդերի կորուստների մասին. սպանվել է 1641 քուրդ զինյալ
19 Փետրվարի 2018 - 15:53
Փետրվարի 18 դրությամբ, Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ. Այդ մասին հայտնում է թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին.
Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:43
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 15:39
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակն ընդալյնելու առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Շատ բարձրահասակ մարդը» չի կարողացել ֆիլմի ցուցադրությանը մասնակցել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:24
Երկու անչափահասները փորձել են «Սև պանտերայի» կինոսեանսին գնալու համար խարդախություն անել‚ սակայն նրանց բռնացրել են: Նախաձեռնող երիտասարդների տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ձեռք բերել‚ հայտնում է Korrespondent.net-ը:
Ռուսաստանում հայ խոհարարը շաուրմաների պատրաստման ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:15
Ռուսական Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելու ռեկորդ է սահմանել ռուսական Առաջին ալիքի եթերում «Ես կարող եմ» ("Я могу") հաղորդման ընթացքում‚ հայտնում է Sputnik Armenia-ն:
Կեղտաջրերը խոչընդոտում են «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը. Խառնվել է ՄԻՊ-ը
19 Փետրվարի 2018 - 15:10
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
Բռնաբարությունից պաշտպանող անդրավարտիքներ՝ բռնաբարությունից փրկված աղջկա կողմից (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:06
Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում:
Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Մկրտչյան
19 Փետրվարի 2018 - 15:04
Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11418
 
Լրահոս`