Facebook   Twitter
 
Ահազանգ. Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում

Ահազանգ. Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում

13 Փետրվարի 2018 - 10:35
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմաշի լճերում թռչունների անկանոն որս է կատարվում. «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը մի քանի օր առաջ է լճերի շրջակա գյուղերի բնակիչներից նման ահազանգ ստացել:
«Գյուղացիները ժամանակ առ ժամանակ մեզ լուսանկարներ են ուղարկում: Նրանք են ականտես լինում այդ որսին և մեզ հայտնում, որ թռչունների քանակը գնալով պակասում է»,- ասաց նա: Բնապահպանները, սակայն ուսումնասիրություն կատարելու նպատակով Արմաշի լճերին մոտ գնալ չեն կարող:

Այն մասնավոր տարածք է: Այնտեղ մտնելու համար թույլատրություն է պետք, որի համար էլ բազմիցս դիմել են պատկան մարմիններին: «Դրա համար մենք դեռ 2007-2008 թվականներից դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի կարողանանք ուսումնասիրություն կատարել, պարզել իրավիճակը և թույլ չտալ, որ թռչնատեսակները վերանան»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Արմաշի լճերի տարածքում 150 տեսակի թռչուններ կան, որոնցից 30-ը գրանցված են ոչ միայն ՀՀ, այլև միջազգային Կարմիր գրքերում: Սիլվա Ադամյանի խոսքով՝ լճերի կենսաբազմազանությունը վտանգված է:

«Լճերի տերերը գտնում են, որ իրենց այլևս ձեռնտու չէ այդտեղ ձկներ պահելը և լճերը ցամաքեցնում են: Դա վնաս է հասցնում թռչուններին: Սեփականատերն է լճի ճակատագիրը որոշում: Մենք հաճախ ենք այս ամենի մասին հայտնում բնապահպանության նախարարությանը»,- նշեց նա:

Լճերում տեղի ունեցող հերթական անկառավարելի որսի վերաբերյալ ստացած ահազանգերը բնապահպանները ներկայացրել են նախարար Արծվիկ Մինասյանին: «Միանալով տեղի բնակչության անհանգստություններին՝ խնդրում ենք նախարարությանը, օգտագործելով իր իրավասությունները, անցկացնել ստուգումներ, պարզել և վերահսկել իրավիճակը»,- նախարարին ուղղված պահանջը փոխանցեց բնապահպանը: Նամակի պատասխանին են սպասում:

Այսպիսի գրություններ հաճախ են հասցեագրել բնապահպանական գերատեսչությանը: Բնապահպանների պահանջը միշտ ականջի հետև են գցել:

«Երևի տարածքը մասնավոր է, այդ իսկ պատճառով այնտեղ որևէ աշխատանք տանելը շատ բարդ է: Դրա համար էլ պատասխան չեն տալիս, բայց մենք լուրջ խնդիր ունենք: Այդ թռչունները Արմաշի լճեր են վերադարձել, եթե այդտեղ էլ խնդիրներ ունենանք՝ անկանոն որսագողությունը շարունակվի, ինչպես նաև ջրային տարածքները վերանան, մենք կկորցնենք այդ թռչնատեսակները: Իրականում, սա շատ լուրջ խնդիր է, կենսաբազմազանությունը վտանգի տակ է: Քայլեր պետք է ձեռնարկել»,- եզրափակեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տանը հայտնաբերվել է 79-ամյա քաղաքացու՝ էլեկտրական լարերով կապված դին
26 Մայիսի 2018 - 17:59
Մայիսի 26-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (դռան մոտ գրություն է թողել, որում հայտնում է ինքնասպանության վերաբերյալ). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիքի Մինաժը հայտարարել է Էմինեմի հետ հարաբերությունների մասին
26 Մայիսի 2018 - 17:55
Ամերիկյան երգչուհի Նիքի Մինաժը ցնցել է սոցցանցերի իր երկրպագուներին: Իր էջում երգչուհին պատմել է ռեփ կատարող Էմինեմի հետ իր հարաբերությունների մասին: Այդ մասին տեղեկացնում է newsyou.info-ն:
ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ թվով 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել
26 Մայիսի 2018 - 17:52
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ:
Աֆրիկան մասերի է բաժանվում հսկայական ճեղքերով (Տեսանյութ)
26 Մայիսի 2018 - 17:47
Աֆրիկա մայրցամաքը կրկին սկսել է բաժանվել երկու առանձին մասերի: Այս անգամ տուժել են Ուգանդայի բնակիչները, որտեղ ճեղքվածքներն անցել են բնակելի տներով, կամուրջներով և ճանապարհներով: Մոտ 300 տներ քանվել են, մյուս տարածքի հետ կապը կտրվել է: Այդ մասին տեղեկացնում է newsyou.info-ն:
Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը մեծ ձեռքբերում է․ Քիմ Քարդաշյանը՝ ընտանեկան կյանքի մասին
26 Մայիսի 2018 - 17:43
Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնացել է 2014-ի մայիսի 24-ին։ Ամուսնության չորրորդ տարեդարձին նա որոշել է ասել, թե ինչ է կարծում ամուսնական կյանքի մասին և ինչպիսի հույզեր է ունեցել 4 տարվա ընթացքում։
Էստոնիայում հրկիզվել է կենտրոնական հրաձգարանը
26 Մայիսի 2018 - 17:31
Հրդեհը տեղի է ունեցել Էստոնիայի կենտրոնական հրաձգարանում, հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են պաշտպանության ուժերի զինծառայողները ու կամավոր փրկարարները, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով փրկարակական բաժանմունքը։
«Նոր սերնդի կրթություն» հարթակ. ԿԳՆ-«Թումո» նոր նախաձեռնություն
26 Մայիսի 2018 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի հնարավորություն կընձեռի ներկայացնել և քննարկել կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11553
 
Լրահոս`
 
 
 
 
Աֆրիկան մասերի է բաժանվում հսկայական ճեղքերով (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Դիլիջանում (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր