Facebook   Twitter
 
Հենրիխ Մխիթարյան. Դա լավագույն պահն էր «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար

Հենրիխ Մխիթարյան. Դա լավագույն պահն էր «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար

13 Փետրվարի 2018 - 14:07
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին:
«Իհարկե, երբեմն ժամանակի հետ ցանկանում ես ինչ-որ նոր բան փորձել: Ես արդեն 29 տարեկան եմ եւ ցանկանում եմ հնարավորինս շատ խաղալ, քանի որ մի քանի տարուց կավարտեմ կարիերաս: Այդ պատճառով կարծում եմ, որ դա հեռանալու համար լավագույն պահն էր, քանի որ կային որոշ հանգամանքներ, որոնք ճիշտ չդասավորվեցին Մանչեսթերում:

Դա լավագույն պահն էր ինչ-որ բան փոխելու համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար, նոր ակումբ, որտեղ ամեն բան պետք է սկսեմ զրոյից:

Ես շատ բան եմ սովորել իմ նախորդ մարզիչներից, այդ թվում՝ Յուրգեն Կլոպից ու Ժոզե Մոուրինյոյից: Հիմա ցանկանում եմ առավելագույն օգուտ քաղել Արսեն Վենգերի հետ աշխատանքից: Դեռ վաղ է համեմատել նրանց, քանի որ ինձ ժամանակ է հարկավոր Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, արդեն շատ բան եմ սովորել «Արսենալում», սակայն ցանկանում եմ ավելին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ այս հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ավագին փոխանակել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: 29-ամյա կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մարադոնան կարող է դառնալ Ուսեյն Բոլթի մարզիչը
21 Նոյեմբերի 2018 - 14:24
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում:
«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչեւ 2021 թվականը ձեռք բերել իր խաղացողներին
21 Նոյեմբերի 2018 - 12:43
Անգլիական «Լիվերպուլը», բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կուոտինյոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո, գաղտնի պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ:
Եվրո-2020. Հայաստանը 5-րդ զամբյուղում է
21 Նոյեմբերի 2018 - 12:13
Ազգերի լիգայի խաղարկության արդյունքներով կազմվել են Եվրո-2020-ի զամբյուղները:
Նեյմարը խուսափել է լուրջ վնասվածքից
21 Նոյեմբերի 2018 - 11:43
Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը պատմել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածքին: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Կամերունի հավաքականի հետ ընկերական խաղում, որում փոխարինվել էր 8-րդ րոպեին:
Golden Boy․ Հայտնի են տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման թեկնածուները
21 Նոյեմբերի 2018 - 10:45
Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստները, որոնք հավակնում են ստանալու Golden Boy ամենամյա մրցանակը։ Այն հանձնում է իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը։
ԱԱ եզրափակիչ. Լագնոն հաղթեց Վենցզյունին
20 Նոյեմբերի 2018 - 21:53
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ մրցակարգ) եզրափակիչում ռուսաստանցի Կատերինա Լագնոն մրցում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող չինացի Ցզյույ Վենցզյունի հետ:
Հայտնի են ՀՀՖ նախագահի գավաթի խաղարկության հաղթողներն ու մրցանակակիրները
20 Նոյեմբերի 2018 - 21:21
Նոյեմբերի 16-ից 18-ը կայացել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի 7-րդ խաղարկությունը։
Հոլանդիայի Մ-19 հավաքականը՝ երեւանյան մրցաշարի հաղթող
20 Նոյեմբերի 2018 - 20:23
Ֆուտբոլի Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նվաճեց Երեւանում ավարտված միջազգային ընկերական մրցաշարի հաղթողի կոչումը՝ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիայի Մ-19 հավաքականին:
Խաչանովն ու Ջոկովիչը ամանորյա տոնական օրերին կխաղան Աբու Դաբիում եւ Դոհայում
20 Նոյեմբերի 2018 - 20:05
Հայտնի են Դոհայի մրցաշարի մասնակիցները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2234
 
Լրահոս`