Facebook   Twitter
 
Հայաստանում անտառապահները կփոխարինվեն զինված ռեյնջերներով

Հայաստանում անտառապահները կփոխարինվեն զինված ռեյնջերներով

13 Փետրվարի 2018 - 14:14
Անցյալ տարի լայնամասշտաբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքում «Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել:
Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանը:

Սակայն, նրա կարծիքով, բոլոր խնդիրները բխում են համակարգում առկա լուրջ բացթողումներից: «Եթե աշխատողը ցածր աշխատավարձով է աշխատում, ժամանակին աշխատանքից տուն գնալու համար տրանսպորտային միջոց չունի, իսկ նրա պարտականությունները շատ ավելի մեծ են, քան իրավունքները՝ հաշվի առնելով, որ նրան է վստահված 1500 հա տարածք, ապա ի՞նչ կարելի էր սպասել»,- նշեց Պետրոսյանը:

Ընդ որում, ինչպես նշեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, Հայաստանում անտառների պաշտպանության նոր համակարգ է ներդրվելու, որի դեպքում անտառապահները կփոխարինվեն ռենջերներով: Վերջիններս պատշաճ կերպով պատրաստված և զինված կլինեն, ինչպես նաև օժտված կլինեն ավելի լայն իրավունքներով: Այդպես, նրանք կկարողանան ուղղակիորեն միջամտել և կանխել որսագողերի և այլոց խախտումները՝ առգրավելով վերջիններից զենքը, մեքենաները և որսը: Ռեյնջերը նաև պետության կողմից սոցիալական պաշտպանվածություն կունենան և բարձր աշխատավարձեր, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:

Ըստ Ռուբեն Պետրոսյանի՝ վերջին ժամանակներս պետությունը լրջորեն սկսել է զբաղվել այս խնդրի լուծմամբ՝ մեծացնելով ծախսերը:

Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանն ընդգծել է, որ նման խնդիրները նախկինում ևս եղել են, սակայն պետությունը միջոցներ է ձեռնարկում հետագայում դրանք նվազեցնելու և կանխելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առնանդամի տեսքով հայկական «Ադամ» կոնյակն էլիտար խմիչք է ու արտասահմանում բավականին թանկ արժե (Լուսանկարներ)
20 Փետրվարի 2018 - 17:38
Այս արտասովոր շշով կոնյակն արտադրվում է Հայաստանում կոնյակի արտադրության մեջ մասնագիտացած հայտնի գործարաններից մեկի կողմից:
Առաջիկայում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում
20 Փետրվարի 2018 - 17:36
Առաջիկայում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում, քանի որ ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
20 Փետրվարի 2018 - 17:34
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ:
Հզոր պայթյուն՝ Աֆղանստանի հյուրանոցներից մեկում. կան զոհեր (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 17:31
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի հյուրանոցներից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ Abbtakk-ի՝ պայթյունի հետևանքով մահացել է 3 մարդ, 2 հոգի վիրավորվել է:
«Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով
20 Փետրվարի 2018 - 17:22
«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ էժան ավիատոմսերով:
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
20 Փետրվարի 2018 - 17:19
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019 թվականին կանցկացվի ճապոնական Օսակա քաղաքում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար
20 Փետրվարի 2018 - 17:16
Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։
Մարզերում 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 17:13
Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ մարզերում փետրվարի 12-ից 18-ը 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար
20 Փետրվարի 2018 - 17:10
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս - արևելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով, հայտնում է ТАСС-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական