Facebook   Twitter
 
Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները եւ նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները

Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները եւ նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները

13 Փետրվարի 2018 - 15:49
Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» եւ «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:
Համաձայն բարելավված պայմանների՝ ԱՄՆ դոլարով «MasterCard Standard Express» վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կկազմի 14.9%: Ընդ որում, վարկային գծերը տրամադրվում են պարզեցված գնահատման մեխանիզմով, իսկ քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործում է 3% հետվճար (cash-back):

«NurCard Express» եւ «NurCard Gold Express» քարտերի միջոցով հնարավոր է ստանալ նոր վարկային գիծ մինչեւ 900.000 ՀՀ դրամի չափով սկսած 19.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ ունենալ հաշվառում ՀՀ-ում: Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:

Վարկային գծերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «NurCard Express», «NurCard Gold Express» վարկային գծեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 60 մասնաճյուղերից որեւէ մեկում՝ որոնցից 18-ը գտնվում են Երեւանում, 42-ը՝ մարզերում, իսկ «MasterCard Standard Express» վարկային քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին
14 Դեկտեմբերի 2018 - 13:47
Բասկետբոլի 2019թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի եւ Մալթայի հավաքականները:
Ռուսաստանը չի ընդունել Թուրքիայից ներկրված նարինջը և մանդարինը
14 Դեկտեմբերի 2018 - 13:35
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին: Բանն այն է, որ մրգերում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո նվիրատվությունների գումարն ավելացել է
14 Դեկտեմբերի 2018 - 13:33
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում:
Սպասում ենք իրավապահ մարմինների պարզաբանումներին. Արման Թաթոյանը՝ ընտրությունների մասին
14 Դեկտեմբերի 2018 - 13:31
Ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն ստացել է որոշակի ահազանգեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ։
Լևոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է
14 Դեկտեմբերի 2018 - 13:28
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատված Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի:
Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն. բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
14 Դեկտեմբերի 2018 - 13:21
Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կենդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Բացահայտել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
14 Դեկտեմբերի 2018 - 13:18
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։
Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում
14 Դեկտեմբերի 2018 - 13:13
Հայտնի է՝ ինչ տոնական «սեղան» են ունենալու Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները Նոր տարվա կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14718
 
Լրահոս`