Facebook   Twitter
 
«Երբեք չենք ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու»

«Երբեք չենք ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու»

13 Փետրվարի 2018 - 16:05
Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին ատոմակայանի վերազինման և վերակառուցման ծրագրի շրջանակում բավական խոշոր աշխատանք է կատարվել, այդ համատեքստում 2018 թ-ի առաջին 5 ամիսը լինելու է վերակառուցման ակտիվ փուլ:

«Այստեղ հիմնականում ներդրումներն ուղղված են անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում՝ իր էֆեկտիվության հաշվին»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ Ատոմակայանը փակելու մասին դիտարկումներին` նշելով, որ երբեք չեն ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Նա տեղեկացրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում և եզրակացություններ ներկայացնում:

«Մենք նախատեսում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը երկարաձգել: Նույն ԵՄ-ում նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե 10, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև այս ուղղությամբ մեր հետագա քայլերը: Ոչ մեկ չի ասում, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու, բայց մեր ներդրումներն ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,-ասաց նա: Հայկ Հարությունյանը հավելեց, որ 1995-2015 թվականներին այդ ուղղությամբ 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
21 Նոյեմբերի 2018 - 10:16
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
20 Նոյեմբերի 2018 - 16:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Հոկտեմբերին ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ
20 Նոյեմբերի 2018 - 13:05
Երկամսյա ցածր ցուցանիշներից հետո տնտեսական ակտիվությունը հոկտեմբեր ամսին կրկին բարձրացել է՝ կազմելով 3 տոկոս:
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար, սակայն դեռ ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ
20 Նոյեմբերի 2018 - 09:55
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար
19 Նոյեմբերի 2018 - 14:10
Մինչև դեկտեմբերի 5-ը Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018 թվականին արտադրված Samsung Galaxy J4 և Samsung Galaxy J2 մոդելները: Վաճառքում առկա են նշված մոդելների սև և ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաև արծաթագույն և կապույտ երանգներով։
Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)
19 Նոյեմբերի 2018 - 11:07
Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար
19 Նոյեմբերի 2018 - 09:37
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ
18 Նոյեմբերի 2018 - 18:10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա
18 Նոյեմբերի 2018 - 09:56
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 738
 
Լրահոս`