Facebook   Twitter
 
Գանձասար-Կապանը հաղթել է կիպրոսյան հավաքի առաջին խաղում

Գանձասար-Կապանը հաղթել է կիպրոսյան հավաքի առաջին խաղում

13 Փետրվարի 2018 - 17:06
Կիպրոսյան հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» անցկացրել է ստուգողական առաջին հանդիպումը` մրցելով լեհական «Ռուխի» հետ:
Հանդիպումն ավարտվել է կապանյան թիմի` 2:1 հաշվով հաղթանակով, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Կապանյան թիմը առաջին խաղակեսում կարողացել է երկու գնդակ հեղինակել։ Նախ 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Գեղամ Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում էլ հաշիվը կրկնապատկել է Վարդան Պողոսյանը։

Երկրորդ կեսում Կարեն Բարսեղյանը փոփոխություններ է կատարել, խաղալու հնարավորություն տվել նաև թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին։ Հանդիպման վերջնամասում «Ռուխի» ֆուտբոլիստները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, այն դարձնելով՝ 2-1։

Հավելենք, որ «Գանձասար-Կապանը» ստուգողական հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին, մրցակիցը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմ «Կազանկան» է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
NBA. Օրվա լավագույն դրվագները (Տեսանյութ)
27 Ապրիլի 2018 - 10:28
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի 6-րդ խաղում «Միլուոկին» տանը 97:86 հաշվով հաղթել է «Բոստոնին»: Շարքի հաշիվը դարձավ 3:3:
ԵԼ. «Մարսել»-«Զալցբուրգ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
26 Ապրիլի 2018 - 22:22
Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կկայանան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:
Բարսելոնա. Ռաֆայել Նադալի հաղթականը
26 Ապրիլի 2018 - 21:54
Թենիսի Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի երրորդ շրջանում մրցել են իսպանացիներ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը եւ Գիլյերմո Գարսիա-Լոպեսը: 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել Նադալը: Պայքարը տեւել է 1 ժամ 20 րոպե:
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
26 Ապրիլի 2018 - 20:05
Իտալիայում ավարտվեց Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ:
Ումտիտին կարիերան շարունակելու առաջարկ ունի երեք ակումբից
26 Ապրիլի 2018 - 19:50
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտի գործակալը ակումբին հայտնել է, որ իր հաճախորդը երեք ակումբից առաջարկ է ստացել: Հայտնում է «Tribalfootball»-ը:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը վաճառվում է
26 Ապրիլի 2018 - 18:48
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է վաճառել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը: Այն գնելու ցանկություն ունի պակիստանյան ծագումով գործարար Շահիդ Խանը, որին են պատկանում ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի «Ջեքսոնվիլ» ակումբը եւ անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Ֆուլհեմը»:
Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի ԱԱ-2018-ին
26 Ապրիլի 2018 - 18:34
Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի հունիս-հուլիսին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Իբրահիմովիչը հրավեր չի ստանա Շվեդիայի ազգային հավաքականից:
ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կվաճառի Գուեդեշի տրանսֆերը
26 Ապրիլի 2018 - 17:59
Իսպանական «Վալենսիայում» վարձավճարով հանդես եկող ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Գոնսալ Գուեդեշը կարող է ամռանը դառնալ «չղջիկների» ֆուտբոլիստ:
ԵԱ. Հայաստանը նվաճեց 2 մեդալ
26 Ապրիլի 2018 - 17:41
Իտալիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1815
 
Լրահոս`