Facebook   Twitter
 
Աղբն ու գարշահոտ տարաները բերել թողել են «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում

Աղբն ու գարշահոտ տարաները բերել թողել են «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում

13 Փետրվարի 2018 - 17:22
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում անհայտ անձը աղբ ու վառված թղթեր է թողել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասացին խմբակցության անդամները՝ ցույց տալով խմբակցության սենյակում հայտնված աղբն ու գարշահոտ հեղուկով լցված տարաները:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ առանց իրենց ներկայության եւ իմացության, ինչ-որ մեկը բացել է խմբակցության սենյակը եւ այդ տարաները, վառված թղթերն ու աղբը թողել այնտեղ. «Հավանաբար հավաքարարներն են բացել` ՀՀԿ խմբակցության հորդորով, քանի որ նրանց մոտ եղել է բանալին»:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ոստիկանություն են կանչել, բայց ոստիկանները չեն ներկայացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի ԶՈՒ-ի պաշտոնական տվյալները Աֆրինում քրդերի կորուստների մասին. սպանվել է 1641 քուրդ զինյալ
19 Փետրվարի 2018 - 15:53
Փետրվարի 18 դրությամբ, Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ. Այդ մասին հայտնում է թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին.
Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:43
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 15:39
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակն ընդալյնելու առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Շատ բարձրահասակ մարդը» չի կարողացել ֆիլմի ցուցադրությանը մասնակցել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:24
Երկու անչափահասները փորձել են «Սև պանտերայի» կինոսեանսին գնալու համար խարդախություն անել‚ սակայն նրանց բռնացրել են: Նախաձեռնող երիտասարդների տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ձեռք բերել‚ հայտնում է Korrespondent.net-ը:
Ռուսաստանում հայ խոհարարը շաուրմաների պատրաստման ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:15
Ռուսական Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելու ռեկորդ է սահմանել ռուսական Առաջին ալիքի եթերում «Ես կարող եմ» ("Я могу") հաղորդման ընթացքում‚ հայտնում է Sputnik Armenia-ն:
Կեղտաջրերը խոչընդոտում են «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը. Խառնվել է ՄԻՊ-ը
19 Փետրվարի 2018 - 15:10
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
Բռնաբարությունից պաշտպանող անդրավարտիքներ՝ բռնաբարությունից փրկված աղջկա կողմից (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:06
Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում:
«Կարենին հարցրի, ասաց` դանակով է խփել». Ուսանողի սպանության գործով առանցքային վկա
19 Փետրվարի 2018 - 14:59
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ փետրվարի 19-ին, ուսանող Վահե Մուրադյանի սպանության գործով հարցաքննվեց գործով առանցքային վկա Գեւորգ Տերտերյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9937
 
Լրահոս`