Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Արարատի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Խոր Վիրապում արտասահմանցիներին կողոպտած 39-ամյա կասկածյալին

Արտակարգ դեպք Արարատի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Խոր Վիրապում արտասահմանցիներին կողոպտած 39-ամյա կասկածյալին

13 Փետրվարի 2018 - 17:58
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Աննա Օհանջանյանը, ով հայտնել է, որ իր կազմակերպության տուրիստներն այժմ գտնվում են Խոր Վիրապում, որտեղ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի, ներկայացել որպես Ոստիկանության ծառայողներ ու խուզարկության են ենթարկել նրանց՝ վերցնելով հեռախոսներն ու գումարները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խոր Վիրապ են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ջոն Ալմաջարը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Խոր Վիրապ եկեղեցու տարածքում իրեն է մոտեցել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով ներկայացել է, որ ինքը Ոստիկանության աշխատակից է, իրենից պահանջել է իր մոտ եղած իր փաստաթղթերը, իսկ հետո նրանից վերցրել է 1200 Արաբական Միացյալ Էմիրությունների դրհամ, 100 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, որից հետո ինքը կարողացել է այդ անծանոթից գումարի մի մասը վերցնել, սակայն նա դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կողոպուտ կատարողը Ա. Դոդորյանն է, ով Ջ. Ալմաջարին ցույց է տվել Հայ-ռուսական-կազակական միավորման վկայական։

Կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են կեղծ ոստիկանին և բերման ենթարկել Ոստիկանության Արարատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նա նմանատիպ կողոպուտ է կատարել նաև Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում բնակվող, 34-ամյա Մարկ Լի Ալկարդենի նկատմամբ։ Նույն եկեղեցու տարածքում ներկայանալով որպես Ոստիկանության աշխատակից՝ նրանից հափշտակել է Արաբական Միացյալ Էմիրությունների 1000 դրհամ, 9000 դրամ և որոշ չափի ԱՄՆ դոլար։

Խուզարկությամբ Ա. Դոդորյանի մոտ հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրությունների 300 դրհամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին ահազանգած Ա. Օհանջանյանը «Դելի Տուր» ՍՊԸ-ի տնօրենն է, տուժածներից Ջոն Ալմաջարը աշխատում է «Դուբայ-Ֆրանցիսկո» ռեստորանում՝ որպես հաշվապահ, իսկ Մարկ Լի Ալկարդենն աշխատում է Դուբայում գործող «ՀԱՅԱԹ» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը ճանաչվել է 2017 թվականի լավագույն ստորաբաժանում
19 Փետրվարի 2018 - 16:09
Փետրվարի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեում տեղի ունեցած ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել է 2017 թվականի Հայաստանի քննչական կոմիտեի լավագույն ստորաբաժանման անունը։
Թուրքիայի ԶՈՒ-ի պաշտոնական տվյալները Աֆրինում քրդերի կորուստների մասին. սպանվել է 1641 քուրդ զինյալ
19 Փետրվարի 2018 - 15:53
Փետրվարի 18 դրությամբ, Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ. Այդ մասին հայտնում է թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին.
Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:43
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 15:39
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակն ընդալյնելու առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Շատ բարձրահասակ մարդը» չի կարողացել ֆիլմի ցուցադրությանը մասնակցել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:24
Երկու անչափահասները փորձել են «Սև պանտերայի» կինոսեանսին գնալու համար խարդախություն անել‚ սակայն նրանց բռնացրել են: Նախաձեռնող երիտասարդների տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ձեռք բերել‚ հայտնում է Korrespondent.net-ը:
Ռուսաստանում հայ խոհարարը շաուրմաների պատրաստման ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:15
Ռուսական Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելու ռեկորդ է սահմանել ռուսական Առաջին ալիքի եթերում «Ես կարող եմ» ("Я могу") հաղորդման ընթացքում‚ հայտնում է Sputnik Armenia-ն:
Կեղտաջրերը խոչընդոտում են «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը. Խառնվել է ՄԻՊ-ը
19 Փետրվարի 2018 - 15:10
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
Բռնաբարությունից պաշտպանող անդրավարտիքներ՝ բռնաբարությունից փրկված աղջկա կողմից (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:06
Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9937
 
Լրահոս`