Facebook   Twitter
 
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

13 Փետրվարի 2018 - 18:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցում արտաքին տեսքի համար ծաղրել են Քիմ և Քլոե Քարդաշյաններին
22 Հուլիսի 2018 - 00:06
Պապարացիները լուսանկարել են Քարդաշյան քույրերին Լոս Անջելեսում Արևմտյան Հոլիվուդում գտնվող Saved By The Max, ռեստորանից դուրս գալիս՝ գրում է newsyou.info-ն:
Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի
22 Հուլիսի 2018 - 00:05
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Թոշակառուն «հաղթել» է երկու կողոպտիչներին բիլիարդի կիի օգնությամբ
22 Հուլիսի 2018 - 00:01
Բրիտանացի թոշակառու Մայքլ Ռինգը (Michael Ring) կարողացել է ետ մղել երկու կողոպտիչներին բիլիարդի կիի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Քաղցկեղի բուժման համար ոչ ավանդական բժշկությունն ընտրած պացիենտները երկու անգամ ավելի հաճախ են մահանում․ հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 23:55
Օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտները, որոնք որոշում են բուժվել միայն ոչ ավանադական (այլընտրանքային) բժշկության միջոցով, երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր դիմում են սովորական բժիշկների օգնությանը։ Այս մասին ասված է JAMA Oncology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
Պենտագոնը հավանություն է տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը
21 Հուլիսի 2018 - 23:52
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը լավ գաղափար է համարում այս աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սպիտակ տուն՝ տեղեկացնում է CNN-ը:
Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են մեքենայի տակ ընկած 10 մետրանոց պիթոնին
21 Հուլիսի 2018 - 23:45
Ինդոնեզիայի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակիչները փրկել են ճանապարհը փակած 10 մետրանոց պիթոնին, որի վրայով մեքենա էր անցել:
Հայտնի է ծխախոտի ծխի նոր մահացու վտանգը
21 Հուլիսի 2018 - 23:43
Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը զգալիորեն մեծացնում է հղի կանանց մոտ վիժումների և արատներով զարգացող պտղի հավանականությունը։ Այս մասին հաղորդում է MedicalXpress–ը։
Հրապարակվել է Նիկոլ Քիդմանի և Ռասել Քրոուի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը
21 Հուլիսի 2018 - 23:34
Ամերիկյան Focus Features ընկերության յութուբյան էջում հրապարակվել է ռեժիսոր Ջոել Էդգերթոնի «Անհետացած տղան» ֆիլմի թրեյլերը:
Կոֆեինը չի կարող նիհարելուն օգնել. հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 23:31
Նախաճաշից առաջ ոչ մեծ քանակությամբ կոֆեինը նախաճաշի կերած չափաբաժինը 10 տոկոսով նվազեցնում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14000
 
Լրահոս`