Facebook   Twitter
 
Ունենք լավ հնարավորություն՝ սփյուռքահայերին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում. Վարչապետ

Ունենք լավ հնարավորություն՝ սփյուռքահայերին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում. Վարչապետ

13 Փետրվարի 2018 - 19:16
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջեւ դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների եւ հոգեւոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացման նպատակով եւ մշակել հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, եւ հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ:

Աշխարհի 21 երկրում ձեւավորվել են առեւտրային ցանցեր, եւ սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր եւ օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ եւ թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության եւ սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երեւանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք եւ ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաեւ տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ եւ «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր եւ այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր եւ սփյուռքի գործարարներին ու հայկական առեւտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր եւ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների եւ առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը եւ այլն: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում եւ համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա¬հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից եւ հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձեւավորման խնդրին՝ կարեւորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը եւ մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձեւակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի եւ սփյուռքի նախարարության միջեւ շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձեւակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձեւակերպել եւ ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարեւորել է նաեւ սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու եւ քարոզելու գործում, եւ հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Նիկոլ Փաշինյան
19 Դեկտեմբերի 2018 - 17:01
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:
Կալանավորված և դատապարտված 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար. քրգործն ուղարկվել է դատարան
19 Դեկտեմբերի 2018 - 16:47
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։
Դադարեցրու հացադուլը. Մհեր Եղիազարյանի ընկերոջ պահանջը
19 Դեկտեմբերի 2018 - 16:41
Խիստ մտահոգիչ է, որ իմ ընկեր Մհեր Եղիազարյանը արդեն 15–երորդ օրն է, որ գտնվում է հացադուլի մեջ:
Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն
19 Դեկտեմբերի 2018 - 16:39
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում դեկտեմբերի 20-ին
19 Դեկտեմբերի 2018 - 16:30
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի, Շահումյան, Ալավերդյան, Մյասնիկյան, 26 կոմիսարների, Կամոյի, Տերյան, Արշավիր Մելիքյան փողոցների, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53, 61 համարների ջրամատակարարումը:
Եղանակը Հանրապետությունում
19 Դեկտեմբերի 2018 - 16:26
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:
Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը
19 Դեկտեմբերի 2018 - 16:00
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Ինչո՞ւ է իրականում շաքարը վնասակար
19 Դեկտեմբերի 2018 - 15:55
Շաքարը կարող է արգելափակել սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորայի բազմացման համար, ինչն էլ անհրաժեշտ է նորմալ քաշի եւ առողջության պահպանմանը: Այս մասին զգուշացնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14367
 
Լրահոս`