Facebook   Twitter
 
Կրոսը` ՊՍԺ-ի հետ խաղի մասին. Լավատեսորեն ենք տրամադրված

Կրոսը` ՊՍԺ-ի հետ խաղի մասին. Լավատեսորեն ենք տրամադրված

13 Փետրվարի 2018 - 21:11
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղի իր սպասումներով:
«Անհամբերությամբ սպասում եմ ՊՍԺ-ի հետ հանդիպումներին: Լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, դժվար է լինելու, քանի որ ՊՍԺ-ն բավականին հզոր թիմ ունի:

Նրանք շատ գոլեր են խփում, սակայն մենք կենտրոնացված ենք մեր խաղի վրա:

Մենք նույնպես հրաշալի ֆուտբոլիստներ ունենք, որոնք ի զորու են մրցել ՊՍԺ-ի դեմ: Պետք է հավատալ սեփական ուժերին»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փյունիկը» կարմիր քարտ ստանալուց հետո կամային հաղթանակ տարավ «Արարատ- Արմենիայի» նկատմամբ
19 Օգոստոսի 2018 - 23:42
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրը եզրափակվեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, որտեղ «Փյունիկը» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Գեղասահքում զրոյացրել են բոլոր համաշխարհային ռեկորդները
19 Օգոստոսի 2018 - 22:40
Չմշկավազորդների միջազգային միությունը (ISO) զրոյացրել է գեղասահքի բոլոր համաշխարհային ռեկորդները՝ կատարման մակարդակի գնահատման նոր սանդղակի պատճառով (GOE, Grade of Execution),– հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը
19 Օգոստոսի 2018 - 21:35
Անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:
«Ալաշկերտն» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»
19 Օգոստոսի 2018 - 20:59
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում «Գանձասար-Կապանն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունեց «Ալաշկերտին» եւ պարտվեց նվազագույն հաշվով:
Ռուսաստանի չեմպիոնն ընդհատեց գոլազուրկ շարքը
19 Օգոստոսի 2018 - 19:51
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Սամարայում նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»: Ռուսաստանի գործող չեմպիոնի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց թիմի նորեկ, Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Հրիհովյակը:
«Յան Ռեգենսբուրգը» Սարգիս Ադամյանի հետ դուրս մնաց Գերմանիայի Գավաթից
19 Օգոստոսի 2018 - 19:41
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Չեմի Լայպցիգին» եւ լքեց պայքարը:
«Շիրակը» մեկ միավոր տարավ Երեւանից
19 Օգոստոսի 2018 - 19:15
Երեւանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում: Հանդիպումը կայացավ Երեւանի «Նաիրի» ստադիոնում:
«Արարատ»-«Շիրակ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
19 Օգոստոսի 2018 - 17:02
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում Երևանի «Արարատն» այսօր` օգոստոսի 19-ին, «Նաիրի» ստադիոնում կընդունի Գյումրիի «Շիրակին»:
Ֆեդերերը և Ջոկովիչը կհանդիպեն եզրափակչում
19 Օգոստոսի 2018 - 15:48
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիում ընթացող «Masters 1000» մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2034
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ավտովթար Աշտարակում
Հասարակություն