Facebook   Twitter
 
44-ամյա տաքսիստը խեղդամահ է արել իր հաճախորդ մարմնավաճառ «Կիտինային» ու դիակը գցել Երասխավանի ձորը

44-ամյա տաքսիստը խեղդամահ է արել իր հաճախորդ մարմնավաճառ «Կիտինային» ու դիակը գցել Երասխավանի ձորը

13 Փետրվարի 2018 - 23:21
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Գարեգին Եղիազարյանի գործի դատական քննությունը:
44-ամյա Գարեգինին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչ Գարեգինը իր վարած «Օպել» մեքենան ծառայեցրել է որպես տաքսի:

Երևանում միայնակ բնակվող Քրիստինե Ա.-ն, ով զբաղվել է մարմնավաճառությամբ, մշտապես օգտվել է Գարեգինի տաքսուց: Տաքսիստն ու մարմնավաճառուհին «աշխատանքային հարաբերությունների» ընթացքում մտերմացել են, Քրիստինեն նույնիսկ մտերմացել է տաքսիստի ընտանիքի հետ…

2016 թվականի դեկտեմբերին Գարեգինի առաջարկով Քրիստինեն, նրա ընկերուհին ու մի քանի այլ անձինք գումարով «լատարե» են խաղացել:

Ըստ պայմանավորվածության՝ հերթական՝ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա հավաքված գումարը, որը կազմել է 540 հազար դրամ, պետք է ստանար Քրիստինեն: Վերջինիս խնդրանքով գումարը մնացել է Գարեգինի մոտ: Բայց դա ճակատագրական է եղել Քրիստինեի համար:

Գարեգինը Քրիստինեի գումարից 330 հազար դրամը տանուլ է տվել՝ մասնակցելով տարբեր վիճակախաղերի… Քրիստինեն այդ մասին չի իմացել:

2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գարեգինը Սիսիան մեկնելու պատվեր է ստացել Քրիստինեից:

Քրիստինեն նստել է Գարեգինի մեքենան, ուղևորվել են Սիսիան: Ճանապարհին, երբ դեռ գտնվում էին Արարատի մարզի վարչական տարածքում, մերկասառույցի պատճառով Գարեգինը կտրուկ արգելակել է մեքենան, հետևի նստատեղին նստած Քրիստինեն կտրուկ առաջ է եկել ու դիպել է Գարեգինի ուսին: Քրիստինեն անակնկալի է եկել ու հայհոյանք է տվել:

Ըստ մեղադրանքի՝ այդ հայհոյանքից բարկանալով՝ Գարեգինը ձեռքով մեկ անգամ հարվածել է Քրիստինեի դեմքին՝ վնասելով նրա շրթունքը:

Այս «նախերգանքից» հետո Գարեգինը մեքենան կանգնեցրել է, տեղափոխվել ու նստել է հետևի նստատեղին՝ Քրիստինեի կողքին, ու խոստովանել է, որ «լատարեի» նրա գումարն ամբողջությամբ տալ չի կարող, քանի որ այդ գումարի մեծ մասն արդեն ծախսել է:

Այս խոստովանությունըՔրիստինեին զայրացրել է: Նրա ու Գարեգինի միջև վիճաբանություն է սկսվել:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն հայհոյանքներ է տվել Գարեգինի ու նրա ընտանիքի հասցեին ու պահանջել է ամբողջ գումարը հանձնել իրեն:

Գարեգինը, որ ճանապարհային բարդ պայմաններում մեքենայի ղեկին, փաստորեն, իր իսկ նախաքննական խոստովանությամբ, նստած էր ալկոհոլ օգտագործած վիճակում, Քրիստինեի հայհոյանքներից ավելի է զայրացել:

Նա, ըստ մեղադրանքի, բռնուցքի երեք հարված է հասցրել Քրիստինեի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն շարունակել է հայհոյախոսել: Գարեգինը բռունցքի մի հարված էլ է հասցրել նրա դեմքին, ապա աջ ձեռքի նախաբազկի շրջանով 4-5 րոպե ուժեղ սեղմել է Քրիստինեի պարանոցն ու խեղդամահ է արել նրան:

Դրանից հետո, դիակը թաքցնելու նպատակով, Գարեգինը դիակը գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը ու մեքենայով հեռացել է:

Քրիստինեի սպանությունից հետո Գարեգինը փորձել է տպավորություն ստեղծել, թե նա ողջ է:

Գարեգինը զանգել է ՌԴ-ում ապրող ընկերոջը՝ Խաչիկին, խնդրել է, որ նա իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկի իր նշած հեռախոսահամարներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 
Նմանատիպ նորություններ
Դիմահարդարման 5 սխալ, որոնցից դիմահարդար Մաշա Միրզոյանը խորհուրդ է տալիս խուսափել
16 Օգոստոսի 2018 - 13:50
Դիմահարդարումը ստեղծված է այն նպատակով, որպեսզի էլ ավելի ընդգծես դիմագծերիդ առանձնահատկությունները, թաքցնես հոգնած աչքերդ եւ ակնհայտ թերություններդ, որոնք քեզ խանգարում են գեղեցիկ զգալ:
Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան
16 Օգոստոսի 2018 - 13:33
100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։
Քոչարյանի պաշտպանների նկատմամբ գրոհ են իրականացնում, նույնիսկ ազգի դավաճան են անվանում․ Հայկ Ալումյան
16 Օգոստոսի 2018 - 13:30
«ՀՀ անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատարանի որոշումը կոչել ապօրինի։ Կարող էին ասել՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել, բայց չէր կարելի ասել ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշման հետ։
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում
16 Օգոստոսի 2018 - 13:20
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը չնայած հայտնի է իր երեկույթներով, սակայն, «Պոկերի արքան» այդքան էլ հասարակ չէ:
Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին
16 Օգոստոսի 2018 - 13:04
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի, ոստիկանապետը կառավարության նիստից հետո ասաց լրագրողներին.
Սուրենավանում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. փրկարարները դարակների տակից հանել են նրա դին
16 Օգոստոսի 2018 - 12:58
Արարատի մարզի Սուրենավան համայնքի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
18 տարի անց «Ռեալը» պարտվեց եվրագավաթների եզրափակիչում
16 Օգոստոսի 2018 - 12:16
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 2:4 հաշվով պարտվելով Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոյին», 18 տարվա ընդմիջումից հետո դարձյալ պարտություն կրեց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:
Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն
16 Օգոստոսի 2018 - 12:10
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12820
 
Լրահոս`