Facebook   Twitter
 
Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը

Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը

13 Փետրվարի 2018 - 23:44
Ավագանու այսօր նիստի հետ կապված միջադեպի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ»
 
Նմանատիպ նորություններ
Եվա Ռիվասը հույս է հայտնել ամուսնանալ արքայազնի հետ
24 Մայիսի 2018 - 12:08
Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Այլեւս նման դեպքեր չպետք է կրկնվեն. վարչապետ
24 Մայիսի 2018 - 12:01
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
Շուտով հրապարակումներ կլինեն. Արթուր Վանեցյան
24 Մայիսի 2018 - 11:59
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք:
«Ռոսսելխոզնադզորից» երկու նամակ է եկել, ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Փաշինյանը բարկացած ՍԱՊԾ պետի վրա
24 Մայիսի 2018 - 11:52
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած փրկարարները
24 Մայիսի 2018 - 11:40
Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:
Արտաշես Կիրակոսյանը կազատվի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
24 Մայիսի 2018 - 11:37
Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է ՀՀ Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ:
Ալեն Սիմոնյանը զրկվեց ավագանու մանդատից
24 Մայիսի 2018 - 11:34
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն
24 Մայիսի 2018 - 11:32
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերովմայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12972
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարության նիստը՝ ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական