Facebook   Twitter
 
Տղամարդը  կնոջը պատեպատ տալով փորձում է  դուրս հանել սենյակից, մազերից է քաշում, ապտակում․ այս ամենը ոչ մի կերպ չի կարող  ընդունելի լինել․ Տիգրան Ավինյան

Տղամարդը կնոջը պատեպատ տալով փորձում է դուրս հանել սենյակից, մազերից է քաշում, ապտակում․ այս ամենը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել․ Տիգրան Ավինյան

14 Փետրվարի 2018 - 00:04
Ինչպես հայտնել ենք, այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում միջադեպ գրանցվեց։
«Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ դրեցին և ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այդ օդն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:

Այս ամենից հետո ՀՀԿ-ականները ծեծկռտուք սկսեցին։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց՝ ՀՀԿ-ականների պահվածքն անընդունելի էր։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, այն բռնությունը, որը տեղի ունեցավ «Երկիր ծիրանի» խմբակցության նկատմամբ, ուղղակի անընդունելի է։ 21-րդ դարում քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ մասնավորապես իշխող խմբակցության անդամները իրենց նման բան թույլ տալու իրավունք չունեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ կատարվածից հետո ՀՀԿ-ականների արդարացումները ամենևին տեղին չեն։

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ այդ տարաների նյութերն ինչ պիտի արվեին, բայց «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչներ ասացին՝ իրենց այդ նյութերը բերել էին, որ բոլորը հասկանային, թե ինչպիսի պայմաններում են ապրում մարդիկ Նուբարաշեն համայնքում։ Անկախ այն ամենից, թե ինչ մեկնաբանություններ և արդարացումներ կփորձեն գտնել ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ըստ իս՝ կնոջը ապտակելը, մազերից քաշելը, գետնով քարշ տալը, նրան դռներին ու պատերին խփելը ոչ նորմալ հոգեկան ապրումներ ունեցող մարդու արարք է։

Տրամարդը կնոջը պատեպատ տալով փորձում է դուրս հանել սենյակից, մազերից է քաշում, ապտակում․ այս ամենը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել։ 21-րդ դարի պայմաններում, այս քաղաքակրթության պայմաններում սա ուղղակի ապշեցուցիչ դեպք էր», - եզրափակեց Տիգրան Ավինյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան. քաղաքագետ
16 Օգոստոսի 2018 - 00:05
Կարծում եմ՝ նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան, դա ժամանակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
16 Օգոստոսի 2018 - 00:03
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ուսուցչուհին քնել է երկու աշակերտների հետ և շարունակել է աշխատել
16 Օգոստոսի 2018 - 00:00
44-ամյա Քերի Վիթը ամերիկյան Ալաբամա նահանգում պատմություն է դասավանդել, հոգեբանություն և հասարակագիտություն, մինչև որ կնոջ պահվածքում ինչ որ տարօրինակ բան են նկատել։
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում
15 Օգոստոսի 2018 - 23:58
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը։
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի
15 Օգոստոսի 2018 - 23:53
Հնդկաստանի Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացել է 67 մարդ, հաղորդում է Hindustan Times-ը։
Օլգա Բուզովան պարծենում է ցնցող մարմնով
15 Օգոստոսի 2018 - 23:50
Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել օգտատերերին:
Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են
15 Օգոստոսի 2018 - 23:40
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել:
ՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը
15 Օգոստոսի 2018 - 23:34
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Սեպտեմբերի 23-ին կկայանան Երեւանի ավագանու ընտրություններ
15 Օգոստոսի 2018 - 23:20
Կառավարության վաղվա՝ օգոստոսի 16-ի նիստի օրակարգում է ընդգրկված Երեւանի ավագանու կրճատման հարցը։ Նախագծի զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14350
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր