Facebook   Twitter
 
Աշոտ Մանուկյանը բրիտանացի դիվանագետին ներկայացրել է արեւային կայանների ստեղծման ծրագրերը

Աշոտ Մանուկյանը բրիտանացի դիվանագետին ներկայացրել է արեւային կայանների ստեղծման ծրագրերը

14 Փետրվարի 2018 - 11:14
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մանուկյանը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա:

Նախարարն անդրադարձել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արևային կուտակիչ կայանների կառուցմանը: Այդ համատեքստում զրուցակիցներին է ներկայացրել նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։
Իր հերթին Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրատման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը:

Կողմերն անդրադարձել են նաև հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին և զարգացման հեռանկարներին:

Խոսելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի 2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:

Կարևորելով իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

HayNews.am


 
Նմանատիպ նորություններ
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք. ՊԵԿ նախագահ
24 Հունվարի 2019 - 14:09
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք, բայց պետք է այդ հարցը կառավարությունում քննարկենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նավթի գները նվազել են
24 Հունվարի 2019 - 13:31
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Տրանսպորտային բոլոր միջոցների համար Լարսը բաց է
24 Հունվարի 2019 - 10:22
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
24 Հունվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
23 Հունվարի 2019 - 20:31
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Գեղամ Գեւորգյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 16:41
ՀՀ վարչապետի որոշմամբ, Գեղամ Գեւորգյանին նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:
Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ
23 Հունվարի 2019 - 16:27
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրել են 2 հուշագիր, որոնցով պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:
Տիգրան Խաչատրյանը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
23 Հունվարի 2019 - 16:04
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։
Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ
23 Հունվարի 2019 - 15:30
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 776
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Նավթի գները նվազել են
Տնտեսություն, Հասարակություն