Facebook   Twitter
 
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շուրջ 1,1 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շուրջ 1,1 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

14 Փետրվարի 2018 - 11:20
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի,
Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1․148․086 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Գեղարքունիք․ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի Մ.Մաշտոցի N 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Գեղարքունիք․ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Շիրակ․ հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Երեւան․ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ։

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263.086 ՀՀ դրամ եւ նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590.000 ՀՀ դրամ:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ապօրինի ձկնորսություն` Ողջի գետում. Կիրառել են էլեկտրական վերարտադրիչ սարք
20 Փետրվարի 2018 - 16:59
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները փետրվարի 18-ին, օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ` 42-ամյա Ա.Ա-ն, 38-ամյա Տ.Ա-ն և 44-ամյա Ա.Ս-ն վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով ներկայացել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի մոտակա հոսող Ողջի գետ և էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի արդյունահանել 6 հատ Կողակ տեսակի ձուկ:
«Ախթալա ԼՀԿ» պոչանքը լցվում է Ախթալա գետը. դա ուղղակի հանցագործություն է. փորձագետ
19 Փետրվարի 2018 - 18:23
«Civil Voice» ՀԿ փորձագետները ահազանգում են բնապահպանական լուրջ խնդրի վերաբերյալ. «Ախթալա լեռնահարստացման կոմբինատի» պոչանքը լցվում է Ախթալա գետը:
Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետը (Տեսանյութ)
17 Փետրվարի 2018 - 17:58
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին, հաղորդում է Econews.am-ը:
Արծվիկ Մինասյանը որսորդական ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է կանոնների խախտմամբ որսի կանխարգելման ուղիները
17 Փետրվարի 2018 - 15:57
Արծվիկ Մինասյանը որսորդական ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է կանոնների խախտմամբ որսի կանխարգելման ուղիները
ՀՀ թափոնների քանակը տարեկան 55.8 մլն տոննա է, բայց հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս. Հ. Սանասարյան
17 Փետրվարի 2018 - 15:40
Օրենսդրության առումով ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Սևան» ազգային պարկում ապօրինի զավթած հողատարածքները քանդվելու են
17 Փետրվարի 2018 - 11:42
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սևան» ազգային պարկում առկա ինքնակամ շենք-շինությունները, ապօրինի զավթած հողատարածքները քանդվելու են: Ապամոնտաժվելու են նաև ջրի տակ մնացած շենք-շինությունները:
Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (Տեսանյութ)
15 Փետրվարի 2018 - 17:10
Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։
Մամոնտները հոգ են տարել իրենց տարեց ցեղակիցների մասին․ գիտնականներ
15 Փետրվարի 2018 - 16:10
Ամերիկացի գիտնակնների կողմից հայտնաբերված մամոնտների ոտնահետքերը վկայում են, որ այս խոշոր կենդանիները հոգ են տարել իրենց ցեղատեսակի տարեց անդամների մասին։
Շնողցիներն առաջարկում են ՀՀ ԱԺ պատգամավորներին «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր
15 Փետրվարի 2018 - 15:52
ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 200 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ ԱԺ պատգամավորներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան անվավեր համարելու առաջարկով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 58
 
Լրահոս`
 
 
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական