Facebook   Twitter
 
Գիտնականները հոգեկան հիվանդություններում ընդհանուր գենետիկ պատկեր են հայտնաբերել

Գիտնականները հոգեկան հիվանդություններում ընդհանուր գենետիկ պատկեր են հայտնաբերել

14 Փետրվարի 2018 - 12:57
Ամերիկացի գիտնականները հոգեկան հիվանդություններում ընդհանուր գենտեիկ պատկեր են հայտնաբերել: Հաստատվել է, որ հոգեկան խանգարումները օժտված են գեների նույն ակտիվությամբ:
Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները գեների ակտիվությունը համեմատել են այն մարդկանց ուղեղի կեղեւից վերցրած 700 նմուշներում, որոնք տառապել են աուտիզմով, երկբեւեռ խանգարմամբ, շիզոֆրենիայով, դեպրեսիայով եւ ալկոհոլամոլությամբ (այս 700 նմուշից բացի, մոտ 300 նմուշ վերցվել է առողջ մարդկանցից):

Գեների ակտիվությունը գնահատել են ըստ ՌՆԹ-ի, եւ թվարկված հիվանդություններում անսպասելիորեն մոլեկուլյար տեսակետից շատ ընդհանրություններ են հայտնաբերվել: Ե՛վ երկբեւեռ խանգարմամբ շիզոֆրենիայի դեպքում գեները մեծ մասամբ միատեսակ են գործում, ե՛ւ շիզոֆրենիայով աուտիզմի դեպքում ընդհանուր հատկանիշներ կան: Աուտիզմի, երկբեւեռ խանգարման եւ շիզոֆրենիայի ժամանակ գենետիկ ակտվիության փոփոխություններն ընդհանուր առմամբ գեների են վերաբերել, որոնք կառավարում են նեյրոնների գրգռումը, բջիջների գեներացնելու եւ իրենց միջով էլեկտրաքիմիական խթան հաղորդելու ունակությունը:

Հետազոտության հեղինակներին հաջողվել է նաեւ նկատել, որ գեների որոշ հատվածներ, որոնց ակտիվությունը մեծանում է դեպրեսիայի, երկբեւեռ խանգարման եւ աուտիզմի ժամանակ, կառավարում է բորբոքումը: Համապատասխանաբար դրանց ակտիվությունը կապ ունի նյարդային հյուսվածքի բորբոքային բջիջների հետ՝ աստրոցիտների եւ միկրոգլիայի բջիջների: Եվ, հավանաբար, հիվանդությունների ախտանիշները կարելի է գոնե ինչ-որ աստիճանով մեղմել, եթե այս բորբոքային բջիջների վրա ներգործեն եւ ուղեղում բորբոքումը թուլացնեն:

Սակայն յուրաքանչյուր հիվանդություն իր առանձնահատկություններն ունի, այլապես դրանք կլինիկորեն չէին տարբերակվի: Պարադոքս է ստացվում՝ ընդհանուր «գենետիկական ախտանիշների» դեպքում բավականին տարբեր կլինիկական դրսեւորումներ:

Ըստ որում՝ ալկոհոլամոլությունը մի կողմ է դրվել. ալկոհոլամոլների մոտ գեների ակտիվությունը տարբերվում է նրանց գեների ակտիվությունից, ովքեր տառապում են դեպրեսիայով, աուտիզմով եւ այլն:

Իհարկե, հարց է ծագում՝ իսկ արդյոք գենետիկ փոփոխությունները տեղի չե՞ն ունեցել պարզապես բուժման ազդեցությամբ: Այս հարցը պարզելու համար գիտնականները հետազոտել են պրիմատների ուղեղը, որոնց կերակրել են դեղերով: Պարզվել է, որ գենետիկ ակտիվության մեջ հայտնաբերված գենետիկ փոփոխություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենում հիվանդությունների հետեւանքով, այլ ոչ թե բուժումների (չնայած բուժումը եւս գեների ակտիվության վրա ազդում է):


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական դեպք Ստեփանավանում. 81-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել տանիքում
23 Փետրվարի 2019 - 00:01
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում
22 Փետրվարի 2019 - 23:56
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում:
«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 23:51
Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:
«Գահերի խաղը» ստեղծողներին Ջոն Սնոուի դեմքով «Օսկար» են խոստացել
22 Փետրվարի 2019 - 23:23
«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15228
 
Լրահոս`